Հարձակման զոհը. ընտանիքի խոսքերով` արջը հոշոտել է կնոջը ռազմական ոստիկանության մասնաշենքում

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների` Հայաստանի Հանրապետության ռազմական ոստիկանության Երևանում գտնվող մասնաշենքում արջը հոշոտել է մի կնոջ:

Դեպքի հանգամանքների մասին քիչ բան է հայտնի, միայն այն, որ արջը պատկանելիս է եղել ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:

Ընտանիքը հրաժարվում է տալ ենթադրյալ զոհի ազգանունը: Միայն հայտնում են, որ հինգշաբթի զոհվել է ռազմական ոստիկանության 59-ամյա հավաքարարը, անունը` Ժասմին: Աղբյուրները հայտնում են, որ արջը փախել է վանդակից, երբ կերակրելու համար մտել են վանդակ: Հայտնում են, որ կնոջը տարել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է ստացած վնասվածքներից: Ընտանիքը հայտնում է, որ իրենց կանչել են դիակը ճանաչելու համար, և իրենք տեսել են, որ կինը ենթարկվել է հարձակման:

Պարզ չէ, թե ինչու էին արջին պահում շենքում: Ասում են, որ այդտեղ նաև վագր են պահում: Հայկական գորշ արջն ընդգրկված է վտանգված կենդանատեսակների շարքում: Ենթադրվում է, որ դեպքից հետո արջին սպանել են:

Ընտանիքը հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տալ: Ռազմական ոստիկանությունը հրաժարվեց պատասխանել կատարվածի մասին «ԱրմենիաՆաուի» հարցերին:

ԱրմենիաՆաուի էջերում