Նոր նախագահ, հին տրամադրություններ. Սարգսյանը երդում է տալիս մայրաքաղաքի շրջափակված կենտրոնում14:00-ին տեղի ունեցած պաշտոնակալության արարողությունից շատ չանցած անձրև սկսվեց. մայր բնության տրամադրությունը համահունչ էր մայրաքաղաք Երևանում գտնվող մարդկանց տրամադրությանը: Մռայլ ոստիկանները շրջափակել էին օպերայի շենքն ու հարակից թաղամասերը` արգելելով շարքային քաղաքացիների մուտքը: «ԱրմենիաՆաուի» լուսանկարիչներից մեկը փորձել է Օպերայից երկու թաղամաս հեռու լուսանկարել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել` սպառնալով վերցնել լուսանկարչական սարքը: Արարողությունից առաջ սեփական տներից դուրս եկած երևանցիներին նույնիսկ թույլ չեն տվել տուն վերադառնալ, մինչև Օպերայի շենքի շրջափակված բակում չավարտվեց ռազմական «շքերթը», որին ներկա էր միայն նորընտիր նախագահը: Պաշտոնակալության արարողությանը հավատարմագրել էին մի փոքր խումբ լուսանկարիչների, սակայն օպերայի շենք մտնելուց հետո նրանց բոլորին առանձնացրել են մի սենյակում, որտեղ նրանք, մյուս բոլոր հայաստանցիների նման, կարող էին հետևել արարողությանը միայն հեռուստացույցով: Պաշտոնակալության արարողությանը զուգահեռ մարդկանց բազմություն է հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ մարտի 1-ին տեղի ունեցան բախումներ իրավապահների հետ: Ոստիկանները նորից այնտեղ էին և փորձում էին սահմանափակել այդ տարածքում ութ զոհերի քառասնօրեքը նշող մարդկանց մուտքը հրապարակ:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 25 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.