Քննարկում. Վերլուծաբանները դիտարկում են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը տարածաշրջանային զարգացումների լույսի ներքո
Վրաստանի իրադարձությունների ներքո Մինասյանը լավատես է ԼՂՀ կարգավիճակի հարցում «Նախադեպը, որ նախկին մետրոպոլը (Թբիլիսին) չկարողացավ կրկնել սերբական Կրայինայի նախադեպը (երբ խորվաթները գրավեցին սերբական Կրայինա ինքնավարությունը), երկար ժամանակ պատրաստվելուց ու զինվելուց հետո չկարողացավ ոչնչացնել մի դե ֆակտո պետություն (Հարավային Օսիան), ուժեղ ազդանշան էր Բաքվին»։ Նա ասաց, որ ղարաբաղյան հիմնահարցի շուրջ ակտիվացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ օգոստոսյան հնգօրյա պատերազմը արմատապես փոխել է տարածաշրջանի անվտանգության համակարգը։ Քաղաքագետը նշում է, որ Ռուսաստանի դերակատարությունը Հարավային Կովկասում փոխվել է։ Կորցնելով ազդեցությունը Վրաստանի վրա և նրա հետ հարաբերությունների իսպառ բացակայությունը, նրա համար Հարավային Կովկասը դարձել է մի տարածաշրջան, ուր կա երկու պետություն, և նրանց վրա ազդելու լուրջ պրոբլեմը ղարաբաղյան հարցն է։ Այս համատեքստում է բացատրվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հրավիրելու և ղարաբաղյան հարցը կարգավորելու Մեդվեդևի նախաձեռնությունը։ Քաղաքագետի տված մյուս բացատրությունն այն է, որ Վրաստանի հետ պատերազմից և Արևմուտքի հետ հարաբերությունների սառեցումից հետո Ռուսաստանը փորձում է հանդուրժող, կանխատեսելի ու դրական գործընկերոջ կերպար ստեղծել, որը ոչ միայն փոքր երկրներին հաղթում է պատերազմում, այլև լուծում կոնֆլիկտներ հետխորհրդային տարածքում։ Մեդվեդևի նախաձեռնությունը վտանգավոր և Ղարաբաղը Ռուսաստանի շահերին զոհելու քայլ է համարում Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության խնդիրների վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։ Նա վստահ է, որ Ռուսաստանը ցանկանում է Ղարաբաղը զիջել Ադրբեջանին ու փոխարենը ստանալ նավթի և գազի արտահանումը իր տարածքով: «Եթե Ռուսաստանը ցանկանում է իր տարածքով նավթ ու գազ անցկացնել, ապա ես առաջարկում եմ. Ռուսաստանը մեծ երկիր է, ուստի նրա համար պրոբլեմ չէ մի փոքր տարածք՝ 5 հազար քառակուսի կմ տալ Ադրբեջանին։ Չեմ կարծում, թե ճիշտ է սեփական [Ռուսաստանի] խնդիրները լուծել Ղարաբաղի հաշվին»։ Իսկ Մինասյանն ասում է, որ ամեն տեսակի զարգացումների դեպքում երբեք Ադրբեջանը չի ընկալվի այնքան արևմտամետ, ինչպես Վրաստանը, և մյուս կողմից` անկախ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների ցանկացած կոմբինացիայից` Մոսկվան կդիտի Հայաստանին ավելի շատ իր գործընկեր և դաշնակից, քան Ադրբեջանին։
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 9 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.