Ճշմարտության պա՞հը. կարգավորման հարաբերությունները մոտենո՞ւմ են, թե՞ պարզապես պահի ենթադրությունն էՊարզվեց,սակայն, որ նախարարը հետաձգել է իր այցն ասյօր (երկուշաբթի) և հավանաբար արդեն ժամանել է Թուրքիա: Ավելի վաղ` ապրիլի 2-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անսպասելիորեն հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս հայտարարությունը եղավ Թուրքիայի իշխանությունների պատասխանն այն կանխատեսումներին, այդ թվում` հեղինակավոր The Wall Street Journal-ի, որ արդեն ապրիլի 16-ին կողմերի միջև հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ համաձայնագիր ստորագրվի Թուրքիայի արտգործնախարարի` Երևան այցի ժամանակ: Այսպիսով այս բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները և մեկնաբանությունները հայտնվեցին տարածաշրջանի ուշադրության կենտրոնում, քանի որ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Թուրքիան առավել ազդեցիկ պետությունների ղեկավարների ներկայությամբ, Երևանի առջև նախապայման դրեց և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը կապեց երրորդ կողմի` Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրի հետ: Լոնդոնում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունից անմիջապես հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների և այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել և վարում բանակցությունները թուրքական կողմի հետ,- նշվում է նախարարի մեկնաբանության մեջ: - Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան խնդրի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բանակցություններում այս հարցը երբեք չի դարձել քննարկման առարկա: Բազմիցս ասվել է, և կցանկանայի նորից ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը»: Նախարարը նաև հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ տասնյակ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ու Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: «Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացն ի չիք դարձնելու փորձ»,- ամփոփել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Օբամայի` Թուրքիա այցով պայմանավորված այս բոլոր հայտարարությունները և իրադարձությունները վկայում են այն մասին, որ այսօր հասունանում է ճշմարտության պահը երկկողմ հարաբերությունների հեռանկարների առումով: Ակնհայտ է, որ կողմերը պետք է ներկայացնեն առավել հստակ և պարզ դիրքորոշումներ: Թուրք վարչապետի վերջին ելույթը և դրան հաջորդած հայ նախարարի մեկնաբանությունները ընկալվում են այս ֆոնի վրա: Դրանք, իհարկե, տարբերվում են նախկինում բարձրաձայնած անորոշ հայտարարություններից իրենց առավել շիտակությամբ: Այս ամենից զատ այսօր ադրբեջանական 1news.az գործակալությունը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, հաղորդագրություն է տարածել, որ «Էրդողանի այցը Մոսկվա կհամակարգի Հայաստանի սահմանի բացման առնչությամբ համաձայնագիրը: Բանն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնագրում (վերջինիս պնդմամբ) ներառվել է Ադրբեջանի հինգ շրջանների ազատագրման հարցը: Իսկ Լաչինի և Քելբաջարի շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա բանակցություններում»: Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: Հավանաբար, առաջիկա օրերին շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 6 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.