Օգնության ջանքեր. Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը հորդորում է պետքարտուղարությանը շարունակել աջակցությունը«Հայաստանի ժողովուրդը շարունակում է կրել Թուրքիայի և Ադրբեջանի կրկնակի շրջափակման աղետալի ազդեցությունը: Համաշխարհային բանկի մի քանի տարի առաջ կատարված հաշվարկներով` այդ հակաօրինական գործողությունները տարեկան մոտ 720 միլիոն դոլարի վնաս են հասցնում Հայաստանին: Շրջափակման հետևանքով [միայն 2008 թվականին] Հայաստանի տնտեսությանը հասցվել է մոտ 680 միլիոն դոլարի վնաս` հավելյալ տրանսպորտային ծախսերի, ավելի բարձր գների և կորսված ներդրումների պատճառով, որպես ռուս-վրացական վերջին հակամարտության հետևանք: Այդ հակամարտության ընթացքում Հայաստանը մարդասիրական, դիվանագիտական և տնտեսական օգնություն ցույց տվեց Վրաստանին, դյուրացրեց ամերիկացի և միջազգային պաշտոնյաների ապահով տարանցումը և աջակցություն ցույց տվեց Վրաստանի վնասված ենթակառուցվածքները վերականգնելու գործում»,- նշվում է նամակում: Նամակը, մասնավորապես, կոչ է անում վերացնելու պետքարտուղարության և կապալառուների ներկայացուցիչների` Ղարաբաղ այցելելու համար պատժամիջոցները: «Հանուն փոխըմբռնման և տարածաշրջանային համագործակցության զարգացման, արդար և երկարատև խաղաղության, հանձնաժողովը կոչ է անում պետքարտուղարությանը վերացնելու բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական սահմանափակումները` ամերիկացի պաշտոնյաների` Լեռնային Ղարաբաղ այցերի վրա` այցելությունների, քննարկումների, հանդիպումների, շփումների, խորհրդակցությունների, փոխանակման ծրագրերի կամ այլ կառավարական կամ քաղաքացիական հասարակության հաղորդակցությունների, համագործակցության կամ շփումների նպատակով»,- ասվում է նամակում: Նամակում ընդգծվում են ֆինանսավորման և քաղաքական մի քանի գերակայություններ. Ազատության աջակցության ակտի 907 հոդված, տնտեսական աջակցություն Հայաստանին, ռազմական աջակցություն Հայաստանին, աջակցություն Լեռնային Ղարաբաղին, վստահության հաստատման միջոցներ և Լեռնային Ղարաբաղի հետ շփումների և հաղորդակցությունների սահմանափակումների վերացում: «Թեև շատ բան է արվել այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսն առաջին անգամ որոշեց միջոցներ հատկացնել Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցույց տալու համար, դեռևս շատ անելիք կա,- ասում է Ամերիկայի հայկական համագումարի (կազմակերպությունը Վաշինգտոնում Հայաստանի և Ղարաբաղի համար օգնություն ապահովելու լոբբինգ է իրականացնում) հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը: - Հատկապես հրատապ լուծման կարիք ունեն առողջապահության, կրթության, խմելու և ոռոգման ջրի, սանիտարական, ականազերծման, ենթակառուցվածքների զարգացման և այլ հարցեր: Օրինակ` Ղարաբաղի որոշ շրջաններում բնակչության զգալի մասը զրկված է մաքուր և ապահով, ամեն օր մատչելի խմելու ջրից` մի բան, որ այնքան բնական է բոլորիս համար: Ղարաբաղում դեռ կան ականներ, և քանի դեռ դրանք պրոֆեսիոնալ մակարդակով չեն վնասազերծվել, մարդիկ և անասունները մնում են վտանգված»: Համագումարը հորդորում է ենթահանձնաժողովին 2010 թ. ֆինանսական տարում պահպանել ԱՄՆ օգնությունը Հայաստանին «ոչ պակաս, քան» 70 միլիոն դոլարի մակարդակի վրա: «Այս նամակը, ինչպես նաև Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Վան Գրիգորյանի անցյալ ամսվա հայտարարությունը, ընդգծում են այն սերտ կապերը, որ կան ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև և կարևորում են արտաքին քաղաքականության գերակա նպատակները»,- ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.