Պաշտոնական. հայ լրտեսի գործը դատարան է ուղարկվել
Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009 թ. ապրիլին հավաքագրվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել և նրանց փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության և պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաև որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է 2009 թ. սեպտեմբերի 1-ին՝ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից, իսկ որպես հանդիպման նշանաբան ծառայել է Գ. Հայրապետյանին ծանոթ՝ Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցի լուսանկարը: Գ. Հայրապետյանը Բ. Բաղերիին հյուրընկալել է իր տանը և, ծրարով ստանալով հերթական առաջադրանքը, նրան հանձնել նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար, ինչը հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարչևան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ՝ Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Բացի այդ, Գ. Հայրապետյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հրազեն և ռազմամթերք: Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ քաղաքացի Գ. Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսության ձևով պետական դավաճանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել ու պահել), իսկ ԻԻՀ քաղաքացի Բ. Բաղերիին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով (լրտեսություն, որը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կողմից): Քրեական գործն ուղարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար: Բանալի բառեր` լրտեսության նախաքննություն, Ադրբեջան, հայ լրտես, դատախազության մամուլի գրասենյակ, հակահայկական քարոզչություն:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.