Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի բացման արարողությունը
Նախագահ Սարգսյանը և արտգործնախարար Նալբանդյանը Դիվանագիտական ակադեմիայի բացմանը: Նախագահը շրջել է դպրոցի նոր վերանորոգված եւ կահավորված մասնաշենքում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել դպրոցի առաջին 25 ուսանողների հետ, ովքեր ընտրվել են եռափուլ մրցույթի արդյունքում: Դպրոցում կկազմակերպվեն դասախոսություններ արտերկրի հեղինակավոր կրթօջախների, քաղաքագիտական կենտրոնների առաջատար դասախոսների եւ վերլուծաբանների, նշանավոր դիվանագետների եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Դասընթացները մեծ առաջադիմությամբ ավարտած ունկնդիրները դիվանագիտական ծառայության կանցնեն ՀՀ ԱԳՆ համակարգում: Նախատեսվում է, որ Հայաստանի դիվանագիտական դպրոցը, բարձրակարգ մասնագետների պատրաստման կրթօջախ լինելուց բացի, կլինի նաեւ արդի խնդիրների շուրջ Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչների ու արտերկրի հայտնի փորձագետների հետ քննարկումների հարթակ: Դիվանագիտական դպրոցի կայացմանը ֆինանսական եւ խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել ԵՄ-ն, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակները: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.