Ընտրություններ 2010թ. Թիվ 10/12 ՏԸՀ նախագահին մեղադրանք է առաջադրվել ընտրությունների արդյունքները կեղծելու համար
Թիվ 10 ընտրատարածք «Ա1+» ինտերնետային թերթում հրապարակված տեղեկատվության ստուգմամբ պարզվել է, որ 2010թ. հունվարի 10-ին կայացած ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ընթացքում թիվ 10/12 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գ.Գալոյանը, ընտրությունների ընթացքում ընտրացուցակներում գրանցումներ կատարելու եղանակով կեղծել է քվեարկության արդյունքները: Մասնավորապես` հանձնաժողովի անդամներից եւ տեղամասում գտնվող այլ անձանցից գաղտնի ընտրացուցակների 27-րդ էջում նշված թիվ 1655 հերթական համարի դիմաց գրանցված Ա. Բուռնուչյանի անվան դիմաց նշել է կեղծ անձնագրային տվյալներ եւ ստորագրել` ստեղծելով տպավորություն, թե իբր վերջինս ներկայացել է ընտրության, ապա վերցրել է մեկական քվեաթերթիկ եւ ծրար, քվեաթերթիկում համապատասխան նշում կատարել եւ այն ծրարի մեջ դնելուց հետո գցել քվեատուփ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Գ. Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով: Քրեական գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական տարածքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ էության քննելու համար: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.