Սարգսյանը Կիևում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյանի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունները
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն` հինգշաբթի ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը, հանդիպելով Սերժ Սարգսյանին, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Որպես Երևանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրությունները վավերացնելու պայման` Անկարայում պաշտոնյաները շարունակաբար պնդում են, որ հայկական կողմը զիջումների գնա Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցերում: Անկարայի այս պահանջի պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որին սատարում է միջազգային հանրությունը, վերջին շրջանում տեղապտույտ է տալիս: Ի պատասխան` նախագահ Սարգսյանն ու իր վարչակազմը բազմիցս զգուշացրել են Անկարային, որ Հայաստանը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, մինչև Թուրքիան չվավերացնի արձանագրությունները «ողջամիտ ժամկետներում»: Այս մոտեցման կողմնակից են նաև գործընթացը սատարող պետությունները: Ավելի ամրապնդելու համար այս դիրքորոշումը ՀՀ Ազգային ժողովը, որում գերակշռում է Սարգսյանի քաղաքական կուսակցությունը և իշխող կոալիցիան, այս շաբաթ միջազգային պայմանագրերին առնչվող գործող օրենքում ընդունեցին փոփոխություններ, որոնք Հայաստանին թույլ կտան կասեցնել կամ դադարեցնել միջպետական պայմանագրերը, նախքան դրանց ուժի մեջ մտնելը: Նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուկրաինայի մայրաքաղաքում և մասնակցում էր նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Իմիջիայլոց, Յանուկովիչը 2004 թ. ընտրվել է Սպիտակի պատվավոր քաղաքացի 1988 թ. Հայաստանում ավերիչ երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում նշանակալի ավանդ ունենալու համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.