Նախագահ Սերժ Սարգսյանի մասնավոր այցը Վրաստան
Հայաստանի և Վրաստանի նախագահները վերստին ընդգծեցին իրենց երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը: Հանդիպման ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Միխեիլ Սահակաշվիլին պատասխանել են լրագրողների հարցերին: Վրաստանի Նախագահը ողջունել է հայ գործընկերոջը եւ նշել, որ իր երկիրը միշտ էլ ուրախանում է Հայաստանի հաջողություններով եւ ցավում նրա խնդիրների համար, ինչպես եւ Հայաստանը: "Ես կարծում եմ, այսպիսի անամպ հարաբերությունները, այսպիսի մտերմիկ համագործակցությունը ոչ միայն մեր վաստակն է, թեեւ մեծ է նաեւ մեր դերը, այն, առաջին հերթին, մեր ժողովուրդների վաստակն է",- ընդգծել է Միխեիլ Սահակաշվիլին եւ հավելել. "Ամռանն այս քաղաք շատ հայեր են այցելում, մարդիկ նրանց ուրախությամբ են հյուրընկալում: Այստեղ ապրում են նաեւ շատ էթնիկ հայեր, կա հայկական եկեղեցի: Բոլոր էթնիկ խմբերը համերաշխ են ապրում, եւ մենք շատ հպարտ ենք դրա համար ու համարում ենք այն մեր ձեռքբերումը": Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ջերմ ընդունելության համար եւ ասել, որ շատ էր լսել Բաթումի քաղաքի մասին, եւ տեսնելով այն, մեծ տպավորություններ ունի: Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ վերհաստատել է հայ-վրացական հիանալի հարաբերությունները եւ վստահություն հայտնել, որ այդպես կլինի մշտապես. "Մենք հազար տարի ապրել ենք որպես եղբայրներ եւ կշարունակենք այդպես": Նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է Բաթումիում, ծանոթացել քաղաքում կատարվող աշխատանքներին եւ քաղաքի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերին: Այսօր նախատեսված է Նախագահ Սերժ Սարգսյանի այցը հայկական եկեղեցի, որտեղ նա կհանդիպի Աջարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.