Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել այս առնչությամբ նախկինում տրված հանձնարարականների կատարմանն, ինչպես նաեւ համապատասխան գերատեսչություններին նոր հանձնարարականներ են տրվել զորակոչիկների հաշվառման, կցագրման ու բուժզննման կանոնակարգերը հստակեցնելու վերաբերյալ: Նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների համալիր ծրագիրը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության հետ համագործակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարմանն, ինչպես նաեւ ոստիկանության ծառայության նկատմամբ հանրային վստահության մակարդակի բարձրացմանը: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.