ՀՀ փոխվարչապետն ընդունեց Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության պատվիրակությանը
Փոխվարչապետը ողջունեց հյուրերին եւ հույս հայտնեց, որ JICA-ի առաքելության Հայաստան այցի արդյունքները փոխադարձաբար գոհացուցիչ եւ օգտակար կլինեն: Նախկինում JICA-ի հետ իրականացված ծրագրերը նա համարեց արդյունավետ եւ համոզմունք հայտնեց, որ ձեւավորված ավանդույթները կշարունակվեն: Ա. Գեւորգյանն առաջարկեց ներկայացնել այն կոնկրետ ոլորտները, որոնց ուղղությամբ կազմակերպությունը հետաքրքրված է ծրագրեր իրականացնել: JICA-ի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Ֆուսատո Տանական նշեց, որ կազմակերպությունը նպատակահարմար է գտնում ֆինանսավորել տարածաշրջանային նշանակության նախագծերը, այդ իսկ պատճառով առաջնահերթություն է տրվում ՙՀյուսիս-հարավ՚ ավտոմայրուղու կառուցման ծրագրին, որին ֆինանսական մասնակցություն ունենալու հարցը կազմակերպությունը պատրաստ է քննարկել: Ա. Գեւորգյանը կարեւորեց JICA-ի մասնակցությունը Հայաստանի համար էական նշանակություն ունեցող այդ ծրագրին: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.