Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ

Ֆոտոլուր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի17-ին հեռախոսազրույց է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

Քննարկվել են Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի խորհրդարանական ձեւաչափի` «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Եվրոպական միության եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ քաղաքական ասոցացման ու հետագա տնտեսական ինտեգրման անհրաժեշտությունը` նշելով, որ խորհրդարանական համագործակցությունը էապես կարող է խթանել այդ գործընթացները:

Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Եվրանեսթի դերը Արեւելյան գործընկերության ծրագրի նպատակների իրականացման մեջ:

Եժի Բուզեկը շատ բարձր է գնահատել ժողովրդավարական գործընթացները Հայաստանում, նշելով, որ իրենք աջակցում են դրանց :

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայկական կողմի առաջարկները «Եվրանեսթի» կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը Եվրախորհրդարանի նախագահին հրավիրել է այցելել Հայաստան:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում