Ոստիկանություն. Զանգվածային անկարգությունը կանխվեց
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Քրեզի հորս» սրճարանի հետնամասում ականատես եղան խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ։ Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվեց ու նախազգուշական կրակոց արձակվեց։ Տիրապետելով օպերատիվ իրավիճակին՝ ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը։ Դեպքի վայրից ոստիկանության բաժին բերման է ենթարկվել 55 անձ, որոնցից 36-ը ձերբակալվել են։ Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ։ Այդ թվում՝ 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեվետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված։ Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ։ Խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են: Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տեղ գտած շահարկումների հայտնում ենք, որ անկարգության մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.