Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացմանը
Նախագահը շրջել է էլեկտրակայանի տարածքում, ծանոթացել էներգաբլոկի շահագործման տեխնիկական փուլերին: Էլեկտրակայանի շինարարությունը մեկնարկել էր 2008թ. հուլիսին: Այն կառուցվել է Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի տրամադրած 284 մլն ԱՄՆ դոլար վարկով: Էներգաբլոկի շինարարությունն իրականացրել են ճապոնական եւ կորեական մասնագիտացված ընկերություններ: Նոր ջերմաէլեկտրակայանի շահագործումը հնարավորություն կտա բարձրացնելու ՀՀ էներգահամակարգի հզորությունն ու հուսալիությունը, նվազեցնելու էլէներգիայի կորուստներն էլեկտրական ցանցերում: Ջերմաէլեկտրակայանը կունենա զգալիորեն ցածր արտանետումներ: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.