Նախագահ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին

Նախագահ Սարգսյանը ուղերձով դիմելու է ժողովրդին

The official site of the President of Armenia

Հայաստանի Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 21-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:

Այնուհետեւ Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:

Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության Նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին:

Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում