Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Բաքու
Այցի ընթացքում տեղի կունենա տարածաշրջանի հոգեւոր առաջնորդների` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի, Համայն Վրաստանի Պատրիարք-Կաթողիկոսի, Շեյխ ուլ իսլամի եւ Ամենայն Հայոց Հայրապետի քառակողմ հանդիպում: Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: Համաժողովին կմասնակցի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, որպես ԱՄՆ Եկեղեցիների Ազգային խորհրդի նախագահ: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում բովանդակության և թարգմանության համար:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.