Օգնություն դաշնակցին. Հայաստանը կօգնի ջրհեղեղից տուժած Տաջիկստանին
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հինգշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունը «Տաջիկստանի Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով որոշել է Տաջիկստանի կառավարությանը տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ»: Անցյալ շաբաթ Տաջիկստանի հարավային շրջաններում հորդառատ անձրևները հանգեցրել են ջրհեղեղի և սողանքների, որոնց զոհ են դարձել ավելի քան երկու տասնյակ մարդ, իսկ շատերն անհայտ կորել են: Բնական աղետի հետևանքով Աֆղանստանի հարակից շրջանում մոտ 100 000 մարդ մնացել է անօթևան, առանց հագուստի և բժշկական պարագաների: Այս որոշմամբ ՀՀ կառավարությունն արձագանքեց միջինասիական հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի խնդրանքին, որը դիմել էր միջազգային հանրությանը` օգնության ձեռք մեկնել Տաջիկստանին: Տաջիկստանի իշխանությունները երկրին հասցված վնասները գնահատել են 100 մլն ԱՄՆ դոլար: Տաջիկստանը նախկին խորհրդային այն հինգ հանրապետություններից է, որը Հայաստանի հետ մեկտեղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկիր է:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.