Ակտիվ ծառայության համար. Աֆղանստանում հայ խաղաղապահները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով
40 խաղաղապահներից բաղկացած խումբը փետրվարի 14-ից առաքելություն է իրականացնում`աջակցելով ՆԱՏՕ-ի գլխավորած դաշնակից զորախմբերին Աֆղանստանում «Թալիբան» շարժման դեմ պայքարում: Հայկական ստորաբաժանման հիմնական խնդիրը Կունդուզ օդանավակայանի անվտանգության ապահովումն է: Ամենօրյա ծառայությունը ներառում է գերմանական հրամանատարությանը զեկուցելը, օդանավակայանում և դրա անմիջական մերձակայքում պարեկության իրականացումը, անցակետերի վերահսկողությունը, ինչպես նաև հնարավոր սպառնալիքների բացահայտումը: Պաշտպանության նախարարության հաղորդմամբ` պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կունդուզի օդանավակայանի մերձակայքում` հայ խաղաղապահների կառուցած հայկական մատուռի առջև: Սա առաջին անգամ է, որ հայ խաղաղապահները Աֆղանստանում մեդալներ են ստանում: Ինչպես հաղորդվում է, դեռևս մարտին հայկական ստորաբաժանումն արժանացել էր գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին` «սեփական նախաձեռնությամբ օդանավակայանի տարածքում իրականացված լրացուցիչ անվտանգության միջոցառումներում բարձր արդյունքներ ցուցաբերելու համար»:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.