Նախագահ Սարգսյան. Թուրքիան պատրաստ չէ վավերացնելու արձանագրությունները
«Թուրքիան այսօր փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի: Ոչ հուսալի և անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, մենք ներկա պահին խոսելիք չունենք: Վստահ եմ, որ հիշում եք իմ համահայկական ուղևորության ընթացքում հենց այստեղ` Դոնի Ռոստովում, ունեցած մեր հանդիպման ժամանակ հնչած մտքերը, մտահոգություններն ու գաղափարները: Ժամանակը ցույց տվեց, որ Եվրոպայի վերջին փակ սահմանը բացելու համար մենք մեր կողմից արեցինք առավելագույնը, իսկ Թուրքիան պատրաստ չէ դրան: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, ապա մենք աներկբա հնչեցրել ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մենք չենք պատրաստվում սակարկել որևէ մեկի հետ»: Դոնի Ռոստովը Սարգսյանի` անցյալ տարվա հոկտեմբերի սկզբին սփյուռք կատարած մեկշաբաթյա ուղևորության (Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես, Բեյրութ) հինգերորդ կանգառն էր, որի ընթացքում աշխարհասփյուռ հայկական համայնքների հետ քննարկվեցին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մեկամյա ջանքերը: Ուղևորությունը նախորդեց հոկտեմբերի 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Արձանագրություններով նախատեսվում են պատմականորեն լարված հարաբերությունների կարգավորում և 1993 թ.-ից փակ սահմանների բացում: Սարգսյանն ապրիլին պաշտոնապես առկախել է արձանագրությունների վավերացումը Հայաստանի խորհրդարանում` Անկարայի առաջ քաշած նախապայմանների պատճառով:
Other Articles in Պաշտոնական
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.