Ներկայիս սահմանները. Եվրամիությունն արդիականացնում է Հայաստանի սահմանները
Գալիք տարվա ընթացքում արդիականացվելու են հայ-վրացական սահմանի անցակետերը: Դեկտեմբերի 19-ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ինտեգրված սահմանների կառավարում» ծրագրի մասին, որի շրջանակներում հաջորդ տարի Հայաստանի սահմանային ենթակառուցվածքները պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Եվրամիությունն այս ֆինանսավորումն իրականացնում է «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում (ծրագրի նպատակն է առաջիկա տարիներին սերտացնել նախկին խորհրդային վեց հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Բելառուսի կապերը): Ծրագրի նպատակներից մեկը Եվրամիության չափորոշիչներին համապատասխան ինտեգրված սահմանների կառավարման իրականացումն է, որի արդյունքում վիզային հեշտացված ռեժիմ կսահմանվի: Ինչպես «ԱրմենիաՆաուին» հաղորդեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Գայանե Գասպարյանը, ԱԱԽ-ի աշխատանքային խմբերը փորձում են պարզել սահմանային երկու անցակետերի` Բագրատաշենի և Բավրայի կարիքները: «Արդիականացումը կկատարվի ըստ առաջնահերթ կարիքների: Առաջինը, հավանաբար, կթարմացվի տեխնիկան»,- ասաց Գասպարյանը: ԱԱԽ աշխատանքային խումբը մինչև 2010 թ. կմշակի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԱԽ հաստատմանը: Հայաստանն իր չորս հարևաններից (Իրան, Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) բաց սահմաններ ունի միայն Իրանի և Վրաստանի հետ: Վրաստանի հետ սահմանի երկարությունը մոտ 265 կմ է:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.