Արձանագրությունների գործընթացը. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկվել է Լոնդոնի խորհրդաժողովի շրջանակներում
ԱԳ նախարար Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնի լոնդոնյան հանդիպման մանրամասները չեն հրապարակայնացվել: Նույն օրը Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլիթոնի հետ: ՀՀ արտգործնախարարը մանրամասներ չի հաղորդել քննարկումների մասին, որոնց առանցքում, ամենայն հավանականությամբ, ընթացիկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն է եղել, որին, ինչպես հայտնի է, աջակցում են ԱՄՆ-ը և միջազգային հանրության մեծ մասը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն`Քլինթոն-Դավութօղլու հանդիպման ժամանակ Անկարայի բարձրաստիճան դիվանագետը իր երկրի կառավարության անհանգստությունն է հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ, որում Թուրքիան «նախապայմաններ» է տեսնում և դիտարկում դրանք որպես արձանագրությունների «ոգուն ու տառին» հակասող: Մասնավորապես, թուրքական կողմը պնդում է, որ Հայաստանի գերագույն դատարանը սխալ է վարվել` իր որոշման մեջ հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: Ավելի վաղ Թուրքիան իր անհանգստությունն էր հայտնել ԱՄՆ-ին և Շվեյցարիային` հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման միջնորդին: Նա նաև ակնարկել էր, որ բացատրություններ է պահանջում հայկական կողմից: Անցյալ շաբաթ Նալբանդյանը և Դավութօղլուն արդեն քննարկել են այդ հարցը հեռախոսով, և այդ հեռախոսազրույցից քիչ անց Նալբանդյանը Թուրքիայի պահանջներն «անհեթեթություն» էր որակել: Անցյալ շաբաթ նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված իր մեկնաբանությունում ասել է, որ Վաշինգտոնը ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը գնահատել է որպես «դրական քայլ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նվիրված արձանագրությունների վավերացման գործընթացում», որը «չի թվում, թե սահմանափակում կամ բնութագրում է դրանք»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.