Սարիբեկ Սուքիասյանին ազատ են արձակել` բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ

Սարիբեկ Սուքիասյանին ազատ են արձակել` բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ

Ֆոտոլուր

Սարիբեկ և Խաչատուր Սուքիասյանները

Երկուշաբթի` փետրվարի 15-ին, ժամը 18:00-ի սահմաններում 72 ժամ ոստիկանության Էրեբունու բաժնում անցկացնելուց հետո ազատ են արձակվել «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը և «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը, որոնց կասկածում էին «սպանության սպառնալիքի և ապօրինի զենք կրելու» մեջ: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Սուքիասյանի և Ստեփանյանի քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։
ԱրմենիաՆաուի էջերում