Միավորում. թուրքերն ու հայերը պատմական կամուրջ են վերակառուցելու սահմանի վրա
Արփաչայ գետն անցնում է Հայաստանի և Թուրքիայի սահմանով, իսկ ավերված կամուրջը, որը ժամանակին կառուցվել է դրա վրա, յուրաքանչյուր երկրի իր կողմից մեկական ոտնաչափ էր հատկացված: Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (TEPAV) նախաձեռնել է կամրջի վերակառուցման աշխատանքները, որն անցնելու է պատմական Մետաքսի ճանապարհով: Նախագծին աջակցում են թե´ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, թե´ Երևանի վարչակազմը, և ասում են, որ նախագծի նկատմամբ դրական է տրամադրված նաև հայկական սփյուռքը: Հայկական թագավորության օրոք կառուցված, այժմ քանդված կամուրջն զուգորդվում է երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի բացակայության հետ, սակայն նրա վերակառուցումը կարող է խորհրդանշել երկկողմ հարաբերությունների նոր ժամանակաշրջանը: TEPAV-ի նախագահ Գյուվեն Սակը նախագծի հարցով նախևառաջ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանին: Գյուլին, որը հետաքրքրված էր այդ նախաձեռնությամբ դեռ այն ժամանակ, երբ իմացել էր այդ մասին` 2009 թ. փետրվարին, ուրբաթ հակիրճ տեղեկացրել են նախագծի ներկա իրավիճակի մասին` TEPAV-ի`Երևան կատարած այցից հետո: Ըստ TEPAV-ի պաշտոնյաների` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ստեղծագործական և իրական վստահություն ներշնչող հրատապ քայլերի կարիք ունեն: «Կարևոր է նոր թափ հաղորդել գործընթացին` հասարակության վրա քաղաքական հաշտության դրական ազդեցությունն ամրապնդելու համար,- ասել է TEPAV-ի պաշտոնյաներից մեկը, որը բուռն գործունեություն է ծավալել նաև պաղեստինցիներին ու իսրայելացիներին միավորելու նախագծերում: Խորհրդանշական քայլերը տեսանելի են դարձնում քաղաքական կամքը: Այս քայլերը ավելի սերտ կդարձնեն երկու ժողովուրդների կապերը և հնարավորություն կտան բացելու իրենց մտածելակերպի սահմանները»: Պաշտոնյայի հավելմամբ` նման քայլերը պետք է նաև ուղղված լինեն Հարավային Կովկասի տնտեսական ենթակառուցվածքները նախապատրաստելուն: Թուրքիան արդեն վերականգնել է արևելյան Վան քաղաքի մոտ գտնվող Աղթամար կղզու եկեղեցին, ինչպես նաև Ղարսի մի քանի պատմական կառույցներ: Սակայն Հայաստանը չի մասնակցել այդ աշխատանքներին: Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.