Ընդմիջում մերձեցման գործընթացում. սառեցված «ֆուտբոլային դիվանագիտությունը» կհալչի, բայց միայն ապրիլի 24-ից հետո
Քաղաքագետներ՝ Երվանդ Բոզոյան և Ռուբեն Մելքոնյան Ըստ Մելքոնյանի`չնայած գործընթացն այժմ տեղապտույտ է տալիս, սակայն դեռ շարունակման միտումներ ունի`իբրև օրինակ մատնանշելով թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը: «Թուրքիայի պետական քաղաքականությունը տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատման գործում ոչ միշտ է արագ գործում: Օրինակ` Սիրիայի հետ հարաբերությունները հաստատվել են բավական երկար և բուռն քննարկումներից հետո, Թուրքիան արձանագրությունները վավերացրել է դրանց ստորագրումից երեք տարի անց»,- ասում է Մելքոնյանը: Մինչդեռ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, ով ավելի հոռետեսորեն է տրամադրված հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց գրանցելու վերաբերյալ, ասում է, որ չնայած եվրոպական մի շարք երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի քննարկումների ակտիվացմանը (որոնք Թուրքիայի վրա լրացուցիչ ճնշման փորձ են), Թուրքիան ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ուզում վավերացնել արձանագրությունները: «Թուրքիան իր հերթին մատնաշնում է այն հանգամանքը, թե ինչը կարող է աշխուժացնել գործընթացը, այն է` առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հարցում: Բնականաբար, հայկական կողմն այս խնդրում չի կարող արմատական զիջումների գնալ, որովհետև դա կսպառնա Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը, որի հետևանքով այս գործընթացը կանգ է առել»,- ասում է Բոզոյանը: Բոզոյանը նույնիսկ կարծում է, որ Թուրքիայի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի արծարծումը վտանգավոր է և կարող է հանգեցնել պատերազմի: «Աշխարհում բազմաթիվ նման հիմնախնդիրներ կան, որոնք լուծվում են կողմերից մեկի հաշվին կամ պատերազմի միջոցով: Մենք այսօր ԼՂՀ հարցում ունենք բավական լուրջ վտանգ»,- ասում է քաղաքագետը: Մելքոնյանն իր հերթին պնդում է, որ պատերազմի վտանգ չկա, քանի որ «գործընթացում մեծ խաղացողներ են ընդգրկված»: «ԱՄՆ-ը և Ռուսաստանը հետաքրքրված են հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու: Մենք այս պահին որևէ զիջում չենք անելու, քանի որ ունենք մեր հաշվարկները»,- ասում է Մելքոնյանը:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.