Էքս-երի պատերազմ. Հայաստանի նախկին նախագահները լեզվակռվի հերթական ռաունդն են սկսել
ՀԱԿ-ի ներկայացուցիչներից Առաքել Սեմերջյանն ուրբաթ «ԱրմենիաՆաուին» հաղորդեց, որ Քոչարյանն այդ հայտարարությամբ ապացուցում է իր խուճապի մատնվելը, քանի որ կանխազգում է, որ կարող է կանգնել Հաագայի միջազգային քրեական դատարանի առջև: (Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը Քոչարյանին է պատասխանատու համարում 2008 թ. հետընտրական ցույցերը բռնի ուժով ցրելու համար, որի հետևանքով զոհվեցին տասը, վիրավորվեցին բազմաթիվ մարդիկ: Քոչարյանի վարչակարգը և նրան հաջորդող Սերժ Սարգսյանը հերքել են մեղադրանքները և պնդել, որ 2008 թ. մարտի 1-2-ին ուժը կիրառվել է պետական հեղաշրջման փորձը կանխելու համար:) Հինգշաբթի «Մեդիամաքս» գործակալությունը տարածել է Քոչարյանի հայտարարությունը, որում ընդդիմության ներկայացուցիչներին դիմելիս Քոչարյանը վիրավորական արտահայտություններ և փողոցային լեզու է օգտագործել: ՀԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով`այդպիսով նա ապացուցել է ՀՀ առաջին նախագահ Լևոն-Տեր Պետրոսյանի կողմից ապրիլի 6-ին ընդդիմության վերջին հանրահավաքի ժամանակ հնչեցրած մեղադրանքները: Հիշեցնենք, որ հանրապետության առաջին նախագահը հանրահավաքում իր ելույթի ժամանակ վիրավորական ու ժարգոնային արտահայտություններով էր դիմել Ռոբերտ Քոչարյանին` ներողություն խնդրելով, որ ստիպված է խոսել «վերխուշկեքի» դասական լատիներենով», քանի որ, ըստ նրա` «նրանք ուրիշ լեզու, այդ թվում` Հայաստանի պետականը, չգիտեն»։ Թեև Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ երբեք չի հուզել, թե իր մասին ի´նչ է մտածում ընդդիմությունը, բայց, ավանդույթի համաձայն, նա առաջին նախագահի հայտարարություններին ոչ պակաս վիրավորական արտահայտություններով համարժեք պատասխան է տվել: Քոչարյանն իր հայտարարության մեջ նաև ժխտել է ընդդիմության մեղադրանքները այն մասին, թե ինքն առանձնազրույց ունենալու նպատակով Փարիզում հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որտեղ նրան ասել է իր` երրորդ անգամ նախագահ ընտրվելու մտադրության մասին: Ընդդիմությունը նաև հայտարարել է, որ Քոչարյանը վերջերս Դուբայում հանդիպել ու զրուցել է «քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխների» հետ և կոչ արել հատուկ գործողություններ մշակել, քանի որ շուտով Սերժ Սարգսյանը կզրկվի իշխանությունից, իշխանության կգա Տեր-Պետրոսյանը, և նրանց ձեռքից կխլեն իրենց հարստությունը: Քոչարյանը սրան պատասխանել է. «Ի դեպ, Դուբայում վերջին անգամ ես եղել եմ պաշտոնական այցով` երեք տարի առաջ: Իսկ Փարիզում մարտի սկզբին նախագահ Սարգսյանի հետ ընդհանրապես չեմ հանդիպել: Բամբասանքներով ապրող նախկին նախագահը պարզապես խղճուկ է»:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.