Թուրքիայի և Արևմուտքի միջև ի հայտ են գալիս «բաժանարար գծեր», որոնք հատկապես պայմանավորված են Իրանի և Թուրքիայի ստորագրած միջուկային էներգիայի գործարքով և շաբաթավերջին Գազայի շրջափակումը ծովով ճեղքելու ջանքերով:
Թուրքիան արևմտամետ ուժերից սահմանազատելն ակնհայտորեն ի հայտ եկավ, երբ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2009 թ. հունվարին Դավոսում մեղադրեց Իսրայելի նախագահին Գազայի հատվածն օկուպացնելու մեջ:
2010 թ. մայիսի 29-ին թուրքական նավերը դուրս եկան Ստամբուլից`Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու համար, որն ավարտվեց իսրայելական բանակի միջամտությամբ, ինչի հետևանքով էլ զոհվեց մոտ 10 մարդ:
Սակայն Արևմուտքի դժգոհությունը հիմնականում կապված է Թուրքիայի և Բրազիլիայի իրանական նախաձեռնության հետ, երբ մայիսի սկզբին Անկարան հայտարարեց, որ պատրաստ է հարստացնելու Իրանի ուրանը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պատասխանել է դրան, որ գոյություն ունեն «լուրջ տարաձայնություններ» Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ և հավելել, որ լուրջ տարաձայնություններ կան Իրանի նկատմամբ Բրազիլիայի և Թուրքիայի դիվանագիտության հետ կապված:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հունիսի 1-ին մեկնելու է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղարի հետ` «թուրք-ամերիկյան լարվածությունը թուլացնելու համար»:
Արևմուտքի դժգոհությունն է առաջացնում նաև Թուրքիայի հայկական քաղաքականությունը: Ըստ էության` ի չիք է դարձել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, և արևմտյան երկրները հավանություն են տվել գործընթացը դադարեցնելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմանը:
Թուրքիայի վարչապետը ստիպված է եղել հետաձգել իր այցն Արգենտինա` հայկական գործոնի պատճառով: Թուրքիայի արտգործնախարարությունն նշում է, որ թեև Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տվել են Թուրքիայի առաջին հանրապետության նախագահ Աթաթուրքի հուշարձանը կանգնեցնելու համաձայնություն, սակայն այն չեղյալ է հայտարարվել` «հայկական շրջանակների ոչ բարեկամական նախաձեռնության» հետևանքով:
Արևմտյան փորձագետների կարծիքով` «Թուրքիան շտապ անհանգստանալու տեղիք է տալիս»:
Այդ մասին մասին ամերիկյան American Thinker-ի մեծ աղմուկ հանած հոդվածում Ջոել Սփրեյրեգենը գրում է.
«...Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունը ավելի շատ իրական վտանգ է ներկայացնում ամերիկյան շահերին: Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու «զրո խնդիրներ» արտաքին քաղաքականությունը գովազդվում է որպես մոտ հարևանների հետ բարեկամական հարաբերությունների ձգտում: Սակայն իրականում դա նշանակում է դաշնակցային հարաբերություններ իզգոյ-երկրներ Իրանի և Սիրիայի հետ (որոնց նույնիսկ Օբաման է վերջերս համարել որպես ահաբեկչությունը հովանավորող երկրներ): Թուրքիան բացում է իր գիրկը ահաբեկչական մահացու խմբավորումների առաջ, ինչպիսիք են «Համասը» և «Հեզբոլահը», որոնց առաջնորդներին ընդունում են պատվավոր հյուրերի պես: Թուրքիան հյուրընկալել է Սուդանի նախագահ Բաշիրին, որին Արդարադատության միջազգային դատարանը պաշտոնապես մեղադրում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ: Թուրքիայի նոր դաշինքները խզեցին, սակայն ոչ մինչև վերջ` նրա ավանդական ռազմական դաշինքն Իսրայելի հետ: Մի երկիր, որի ընկալմամբ ահաբեկչության դեմ պայքարը չարիք է, ՆԱՏՕ-ի համար ամենամեծ գլխացավանք ստեղծող անդամներից է: Մեր պետական գործիչները հազիվ թե գիտակցեն, որ մինչ Էրդողանն ու Օբաման շողոքորթում են միմյանց, Էրդողանն օգտագործում է իր վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները` ԱՄՆ-ի նկատմամբ պոպուլիստական ատելություն բորբոքելու համար»:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.