Զոհրաբյան. արդար ընտրություններ, այլապես…

Զոհրաբյան. արդար ընտրություններ, այլապես…

Ֆոտոլուր

«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության անդամը նշել է, որ ներկայումս երկրի կարևորագույն խնդիրը մայիսին թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

«Ընտրությունները պետք է ամբողջությամբ համապատասխանեն միջազգային չափանիշներին, հակառակ դեպքում դա իսկական աղետ կլինի Հայաստանի համար»,- ըստ News.am-ի` երկուշաբթի ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Եվրոպայի խորհրդի Հայաստանի հարցերով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպմանը: Վերջինս երկօրյա այցով Հայաստանում է` քննարկելու առաջիկա ընտրությունների հետ կապված հարցեր:

Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն չի համաձայնել Պրեսկոտի բոլոր տեսակետներին, սակայն նշել է, որ պետության համար լրջագույն մարտահրավերը թափանցիկ ընտրություններ անցկացնելն է` հավելելով, որ Հայաստանին այլևս չեն վերաբերվում որպես երիտասարդ ժողովրդավարական երկրի:
ԱրմենիաՆաուի էջերում