ԿԳ նախարարը զգուշացնում է, որ դպրոցների, բուհերի տարածքում քաղաքական քարոզչություն չիրականացվի

ԿԳ նախարարը զգուշացնում է, որ դպրոցների, բուհերի տարածքում քաղաքական քարոզչություն չիրականացվի

Ֆոտոլուր

ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախարար Արմեն Աշոտյանը զգուշացրել է համալսարանների ռեկտորներին և դպրոցների տնօրեններին, որ մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ իրենց պատկանող ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական քարոզչություն չիրականացնեն:

Նախարարը, որը իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ցանկացած ռեկտոր, դասախոս, կամ ուսանող դասերի հաշվին կամ աշխատանքային ժամին իրավունք չունի մասնակցելու քաղաքական միջոցառումների, այլապես կպատժվի: Նա չի մասնավորել, թե ինչպես պետք է պատիժն իրականացվի:

Աշոտյանը շեշտել է, որ լավ աշխատանքն իր կուսակցության լավագույն «փիարն» է: «Վերջապես` չպետք է մոռանալ, որ դասերը մնայուն են, իսկ ընտրությունները` անցողիկ: Ահա սա է իմ բանաձևը»,- ըստ Aysor.am-ի` ասել է ԿԳ նախարարը:
ԱրմենիաՆաուի էջերում