Վերադարձ դեպի հանրահավաքային տրամադրություններ. Հայաստանի հիմնական ընդդիմադիր դաշինքն առաջին ցույցը կանի 2012-ի փետրվարի 17-ին
Ըստ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հայտարարության, որը հրապարակվել է հինգշաբթի, ՀԱԿ-ի հանրահավաքների օրակարգում կլինի երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրումը, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովող մեխանիզմների ձևավորումը: Կոնգրեսն արդեն հաստատել և հրապարակել է իր նախընտրական պլատֆորմը, որում ներառված են արդար և թափանցիկ ընտրությունների անցկացման առաջարկները, ինչպես նաև երկրում իրավական իշխանության հաստատումը: «Փաստաթղթում ընդգրկված պահանջներից մեկը խորհրդարանական ընտրությունները միայն համամասնական ընտրակարգով անցկացնելու խնդիրն է, որն այժմ հետապնդում են նաև խորհրդարանական երկու ուժեր»,- նշվում է ՀԱԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ: ՀԱԿ-ը վերջին հանրահավաքն անցկացրել է նոյեմբերի վերջին: Մինչ այդ ընդդիմադիր դաշինքը գրեթե մեկ շաբաթ շուրջօրյա նստացույց անցկացրեց: Աշնան վերջին ՀԱԿ-ը դադարեցրեց իր հանրահավաքները` խոստանալով, որ բողոքի ակցիաների հաջորդ ակտիվ շրջանը կլինի փետրվար-մարտ ամիսներին:
Other Articles in Քաղաքականություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.