ԱԺ 2012 | 18.05.12 | 10:08
Մեծամասնական ընտրակարգով առաջադրված ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանը, որը վերջերս կայացած ընտրություններում պարտվել էր մեծահարուստ Սամվել Ալեքսանյանին, մերժել է վերջինիս հրավերը՝ մասնակցելու «ազատ, արդար և թափանցիկ» ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը:
ԱԺ 2012 | 16.05.12 | 11:25
Հայաստանյան քաղաքական դաշտն այժմ գտնվում է ինտրիգների, լարվածության և սպասումների փուլում, քանի որ հիմնական քաղաքական ուժերն այդպես էլ չեն բացահայտում, թե պատրաստվո՞ւմ են կոալիցիա կազմել, թե՞ ոչ:
ԱԺ 2012 | 16.05.12 | 10:45
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման ու եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հրապարակել են Եվրոպական հարևանության քաղաքականութան փաթեթը, որում ներառված է Հայաստանի մասին զեկույցը:
ԱԺ 2012 | 15.05.12 | 13:38
Այսօր նախօրոք հայտարարված «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը` հետընտրական Հայաստանի վերաբերյալ, տեղի չի ունեցել, փոխարենը տարածվել է կուսակցության առաջնորդի հայտարարությունը, որ ԱԺ ընտրություններից հետո հերթական անգամ հայ ժողովուրդն ունեցավ ոչ թե դե յուրե, այլ՝ դե ֆակտո խորհրդարան։
ԱԺ 2012 | 14.05.12 | 12:10
Հայաստանի կուսակցությունները կողմնորոշվում են համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների ցուցակների հարցում, ընդ որում` յուրաքանչյուր կուսակցությունում ներքին պայքար է գնում` քաղաքական գործիչների մի մասը կարծում է, որ պետք է հրաժարվել մանդատներից և ընտրություններն անօրինական հայտարարել, մյուսներն ասում են, որ ավելի ճիշտ է գնալ և պայքարել խորհրդարանում:
ԱԺ 2012 | 14.05.12 | 10:46
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն`ԱԺ են մտել 5 կուսակցություն և մեկ դաշինք:
ԱԺ 2012 | 11.05.12 | 15:30
Ուրբաթ Հայաստանի երկրորդ ամենամեծ կուսակցության` «Բարգավաճ Հայաստանի» նախագահին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունը 1 մլն դրամի (մոտ 2600 դոլար) վարչական պատասխանատվության է ենթարկվել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կողմից` օրենսդրությամբ քարոզչության համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար:
ԱԺ 2012 | 11.05.12 | 15:18
Ուրբաթ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կազմավորած ընտրությունների վերահսկման միասնական շտաբը հանդես եկավ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ամփոփիչ հայտարարությամբ, որում խորհրդարան անցած ուժերը մասնավորապես արձանագրեցին, որ «ընտրություններն անցել են համատարած օրինախախտումներով»:
ԱԺ 2012 | 11.05.12 | 15:08
Ուրբաթ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ չի վերցնելու պատգամավորի մանդատը, որը նա ստացել էր որպես Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) դաշինքի անդամ: Սարգսյանը, պարզաբանելով իր որոշումը, ասել է, որ չի ցանկանում աշխատել այն Ազգային ժողովում, որը «դակիչ մարմին է դարձել նախագահի, կառավարության շրջանակում և կատարում է վերևից իջեցված հրահանգները»:
ԱԺ 2012 | 11.05.12 | 11:19
Նախընտրական շրջանում տպագիր մամուլի մոնիթորինգի արդյունքները ցույց են տվել, որ մեծ հետաքրքրություն ցուցաբերելով ընտրական գործընթացների նկատմամբ` հայաստանյան մամուլը հագեցած էր անհավասարակշիռ լուսաբանումներով, ավելի շատ իրականացնում էր քարոզչական, քան տեղեկատվական գործառույթ:
Readers' comments
Read commented Article
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.