Քվեարկություն 2012. քաղաքացիների որոշակի խումբ կարող է առցանց քվեարկել

Քվեարկություն 2012. քաղաքացիների որոշակի խումբ կարող է առցանց քվեարկել


Արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք աշխատում են Հայաստանում գրանցված, սակայն այլ երկրներում գործող կազմակերպություններում, կարող են խորհրդարանական ընտրություններին մասնակցել` առցանց քվեարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքում:

Հայտարարելով քվեարկելու հնարավորության մասին` ԿԸՀ ներկայացուցիչ Տաթևիկ Օհանյանն ասել է, որ առցանց քվեարկությունը կսկսվի Հայաստանում բուն ընտրության անցկացման օրից ինն օր առաջ` ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով) և կավարտվի հինգ օր առաջ` երեկոյան 20:00-ին (Երևանի ժամանակով):

Առնվազն 50 օր առաջ համապատասխան գրասենյակները պետք է քվեարկության իրավունք ունեցող անձանց ցուցակները ներկայացնեն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Առցանց քվեարկելու համար ԿԸՀ-ն կստեղծի համապատասխան մեխանիզմ, միևնույն ժամանակ սովորական եղանակով քվեարկելու իրավունք ունեցող անձանց ցուցակից կհանվեն էլեկտրոնային եղանակով ընտրություններին մասնակցող քաղաքացիների տվյալները` կրկնակի քվեարկությունը բացառելու համար:
ԱրմենիաՆաուի էջերում