Ընտրություններ 2012. գլխավոր ինտրիգը ծավալվում է երեք «նախագահների» միջև

Ընտրություններ 2012. գլխավոր ինտրիգը ծավալվում է երեք «նախագահների» միջև


ՀՀ երեք նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

Մայիսին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ, և գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք իրենց գործողությունները կհամաձայնեցնե՞ն և միմյանց չեն խանգարի կոալիցիոն Հանրապետական կուսակցությունը, որը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը չի ժխտում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իր լոյալությունը:

Հունվարի 30-ին տեղի ունեցավ այս կուսակցությունների և ևս մեկ կոալիցիոն գործընկերոջ` «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարների հանդիպումը:

Նիստից հետո ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ բոլոր երեք կոալիցիոն կուսակցությունները ընտրությունների կգնան առանձին ցուցակներով: Այդկերպ, կարելի է խոսել պաշտոնապես գոյություն ունեցող կոալիցիայի փլուզման մասին:

Ու թեև ընտրություններին մնացել է երեք ամիս, դեռևս որոշված չեն ո´չ նախընտրական դաշինքները, ո´չ էլ համամասնական ցուցակները: Ուշագրավ է, որ Հանրապետական կուսակցությունն իր համագումարը հետաձգել է մինչև մարտի 17-ը` ըստ էության որոշելով մինչև վերջին պահը չհրապարակել իր նախընտրական ցուցակները: ԶԼՄ-ներում արդեն նկատել են, որ կուսակցությունը հատուկ է այդպես արել, որպեսզի տեսնի, թե ինչպես կավարտվեն Ռուսաստանի նախագահական ընտրությունները, որոնք կանցկացվեն մարտի 4-ին:

Սակայն կուսակցությունն արդեն աշխատում է ցուցակների վրա, և նրանցում, ինչպես հայտարարվում է, շատ երիտասարդներ կընդգրկվեն:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը նույնպես դժվարությամբ է կողմնորոշվում իր ցուցակների հարցում: Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ Ստեփան Մինասյանը «Հայկական ժամանակ» թերթին ասել է, որ ՀԱԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորեն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Հետո ոչինչ հասկանալի չէ, քանի որ Կոնգրեսը 18 կուսակցությունների դաշինք է, որոնցից յուրաքանչյուրը ցուցակում հավակնում է առաջին տեղերին:

Փորձագետներն արդեն կանխատեսում են Կոնգրեսում լուրջ վիրավորանքներ` ցուցակներ կազմելու մեխանիզմի բացակայության պատճառով: ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանն ասում է, որ Կոնգրեսի համամասնական ցուցակ կազմելը բավական դժվար գործ է: Հայտարարվել էր, որ ցուցակը կկազմվի համաձայն այն ներդրման, որը Կոնգրեսի անդամներն ունեցել են նրա կայացման և պահպանման գործում: Սակայն այդ ներդրումը դժվար կլինի չափել:

Մյուս կուսակցությունների ցուցակների մասին նույնպես ոչինչ հայտնի չէ: Օրերս միայն ակնարկներ են հնչել, թե ԲՀԿ ցուցակ կարող է մտնել ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հունվարի 30-ի նրա հայտարարությունը հաստատել է այդ ակնարկները, սակայն առայժմ պարզ չէ` կգլխավորի՞ արդյոք ցուցակները կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Թեև իշխող ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա ընտրությունները լինելու են ազնիվ ու արդար, այդուհանդերձ այդ հարցը նախընտրական քարոզարշավում գլխավոր տեղ չի զբաղեցնում: Նրա գլխավոր միտումը դառնում է այն հարցը, թե ինչպես կբաժանվեն տեղերը երեք նախագահների համախոհների միջև:

Ըստ էության, նախընտրական քարոզարշավի մեկնարկը նոր առաջարկություններ չի առաջադրել սոցիալ-տնտեսական քաղաքականության, արտաքին քաղաքականության, ժողովրդավարական բարեփոխումների, ապաօլիգարխացման հարցերում, ավելի շուտ` ողջ արշավը հանգում է անձերի պայքարին:
ԱրմենիաՆաուի էջերում