Լուրեր | 16.07.09 | 16:00

Գնացքի ու ծովափի սիրահարներին. Հայաստանի զբոսաշրջիկները կարող են գնացքով Վրաստանի ծովափ գնալ

Yerevan tourists can travel to Georgian Black Sea by train.


Yerevan tourists can travel to Georgian Black Sea by train.

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Տուրիստական սեզոնի բացմամբ հայ զբոսաշրջիկները Վրաստանի սևծովյան հանգստավայրեր կմեկնեն Երևան-Բաթում գնացքով, որը գործում է արդեն երկրորդ տարին:

«Արմենիա» գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին` ժամը 21:00-ին, և Բաթում կժամանի Վրաստանի ժամանակով 16:30-ին (18 ժամ): 12 վագոնից բաղկացած գնացքը, որը կարող է մինչև 350 ուղևոր տեղափոխել, կգործի մինչև սեպտեմբերի կեսը:Տուրիստական սեզոնի բացմամբ հայ զբոսաշրջիկները Վրաստանի սևծովյան հանգստավայրեր կմեկնեն Երևան-Բաթում գնացքով, որը գործում է արդեն երկրորդ տարին:

«Արմենիա» գնացքը Երևանից կմեկնի ամսվա կենտ օրերին` ժամը 21:00-ին, և Բաթում կժամանի Վրաստանի ժամանակով 16:30-ին (18 ժամ): 12 վագոնից բաղկացած գնացքը, որը կարող է մինչև 350 ուղևոր տեղափոխել, կգործի մինչև սեպտեմբերի կեսը:

Թեև գործում է Երևան-Բաթում օդանավային չվերթը, գնացքով ճանապարհորդությունն ավելի էժան է, չնայած տևում է գրեթե մեկ օր: Ինքնաթիռի տոմսն արժի 71000 դրամ (մոտ 193 դոլար), թռիչքի տևողությունը 40 րոպե է, մինչդեռ գնացքի երկտեղանոց ննջավագոնի տոմսն արժի 20000 դրամ (54 դոլար):

Չորեքշաբթի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ (որի հավատարմագրային կառավարմանն է հանձնվել «Հայկական երկաթուղին») հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահե Դավթյանը տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ արդեն 120 ուղևոր է գնացքի տոմս գնել:

14 տարի փակ մնալուց հետո երկաթուղին բացվեց անցյալ տարի: Դավթյանն ասում է, որ ընկերության ղեկավարությունը գոհ է անցյալ տարի երկաթուղով ճանապարհորդած ուղևորների թվից, թեև հրաժարվեց ստույգ թիվը հայտնելուց: Նա հավելեց, որ երեկ մեկնած այս տարվա առաջին գնացքը լի էր ուղևորներով:

Կիրակի (հուլիս 12-ին) Երևան-Բաթում չվերթ բացեց նաև «Արմավիա» ավիաընկերությունը, որի թռիչքները կիրականացվեն մինչև տուրիստական սեզոնի ավարտը:

«Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «ԱրմենիաՆաուին» ասաց, որ այս երկու ուղերթերը մեծ հաշվով իրար հետ չեն մրցակցի:

«Այն մարդը, որը կարող է իրեն թույլ տալ ինքնաթիռի տոմս գնել, կընտրի մեր չվերթը: Իսկ գնացքի սիրահարները կընտրեն գնացքը»,- ասաց Ավետիսովան:







Source URL: http://www.armenianow.com/hy/news/10243/for_sea_lovers_and_train_fun_armen


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.