Քաղաքականություն | 12.10.09 | 16:00
Քաղաքագետը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու
Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա հոկտեմբերի 14-ին նախատեսված Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերի 11-ի հայտարարությանը:
Ուշագրավ է, որ Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրելուց մեկ օր անց Էրդողանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից», և որ Թուրքիան «չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերը հակամարտության գոտուց»: Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը խորհուրդ է տալիս Հայաստանի նախագահին չգնալ Թուրքիա հոկտեմբերի 14-ին նախատեսված Աշխարհի գավաթի որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հոկտեմբերի 11-ի հայտարարությանը:
Ուշագրավ է, որ Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրելուց մեկ օր անց Էրդողանը կրկին հայտարարեց, որ Հայաստանը «պետք է դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից», և որ Թուրքիան «չի կարող բացել Հայաստանի հետ սահմանները, մինչև Հայաստանը դուրս չբերի իր զորքերը հակամարտության գոտուց»:
Քաղաքագետի կարծիքով` հոկտեմբերի 10-ին բոլորի, և առաջին հերթին` միջազգային հանրության համար պարզ դարձավ «Հայաստանի հետ խաղեր տալու և ժամանակ ձգելու» Թուրքիայի մարտավարությունը:
Սպառնալով հեռանալ և ստիպելով թուրքական կողմին հանել հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումները հայտարարության տեքստից (որով ստորագրությունից հետո պետք է հանդես գար Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն)` Հայաստանը հանձնեց Թուրքիայի պատրաստած յուրահատուկ դիվանագիտական ստուգարքը, սակայն խաղը դեռ նոր է սկսվել, և նման ստուգարքներ շատ կլինեն: Թուրքիան հարգում ու հաշվի է նստում միայն այն երկրների դիրքորոշման հետ, որոնք ցուցադրում են իրենց ուժը, ուստի Հայաստանը պետք է ուժեղ դիվանագիտական ռազմավարություն մշակի: Պարզ է, որ Թուրքիան խաղում է «բարի» (Աբդուլլահ Գյուլ) ու «չար» (Ռեջեփ Թայիփ Էրդողան) ոստիկանի խաղը, և դրա տրամաբանական պատասխանը պետք է լինի կամ Սերժ Սարգսյանի հրաժարումը Բուրսա մեկնելուց, կամ էլ դրա սպառնալիքը, եթե թուրքերը վերջ չտան նման սադրիչ քայլերին` ամփոփում է Կիրակոսյանը: