Լուրեր | 23.10.09 | 16:00

Կարգ ու կանոն. ՀՀ ոստիկանապետը հանդիպել է իրավաբանության ֆակուլտետի ուսանողներին` քննարկելու ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները

Ըստ ոստիկանապետի` հանցագործությունների դեպքերի աճի հետ մեկտեղ ակնհայտ բարձրացել է բացահայտման տոկոսը:


Ըստ ոստիկանապետի` հանցագործությունների դեպքերի աճի հետ մեկտեղ ակնհայտ բարձրացել է բացահայտման տոկոսը:

Գայանե Մկրտչյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Ըստ ՀՀ ոստիկանապետի`Հայաստանում առաջընթաց է գրանցվել հանցավորության բացահայտման գործում, որն այս տարի, այդուամենայնիվ, աճել է:

Երևանի պետական համալսարանում իր պոտենցիալ ապագա մասնագետների` իրավաբանության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները:Ըստ ՀՀ ոստիկանապետի`Հայաստանում առաջընթաց է գրանցվել հանցավորության բացահայտման գործում, որն այս տարի, այդուամենայնիվ, աճել է:

Երևանի պետական համալսարանում իր պոտենցիալ ապագա մասնագետների` իրավաբանության ֆակուլտետի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներկայացրեց ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումները:

Ոստիկանապետը մասնավորապես խոսել է ոստիկանության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու մասին` հանցավորությունը կանխելու, հասարակական կարգն ամրապնդելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար համակարգի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու միջոցով:

Ըստ Սարգսյանի` 2009 թ. առաջին 9 ամիսներին գրանցվել է ընդհանուր առմամբ հանցագործության 7.960 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է 5.600 դեպք, ինչը, սակայն, գլխավոր ոստիկանապետն այնքան էլ անհանգստացնող չի համարում:

«Հանցագործությունների դեպքերի աճի հետ մեկտեղ ակնհայտորեն բարձրացել է դրանց բացահայտման տոկոսը»,- ասում է նա:

Սարգսյանի խոսքով` շատացել են նաև այսպես կոչված լատենտային հանցագործությունների` թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զինամթերքի հայտնաբերման և թրաֆիքինգի բացահայտման դեպքերը: Լուրջ աշխատանքներ են կատարվում կոռուպցիայի դեմ պայքարում: Սարգսյանը խոստացել է ջանք չխնայել, որ համակարգի բարեփոխումները առաջիկա երկու տարիներին արդեն տեսանելի լինեն:

Ուսանողի այն մեկնաբանությանը, որ ոստիկանության նկատմամբ հասարակության անվստահության պատճառները «ոստիկանության կոռումպացվածությունն է, պետությանը, ոչ թե հասարակությանը ծառայելը, ոստիկանների ցածր աշխատավարձը, Սարգսյանը պատասխանեց. «Ես պետությանն ու ժողովրդին տեսնում եմ նույն դաշտում»:

«Կասե՞ք մի երկիր, որտեղ ոստիկանությունը պետությանը չի ծառայում: Ես ծառայում եմ պետությանն այնքան, ինչքան ծառայում եմ մեր ժողովրդին: Իզուր են զարմանում, որ մենք նախագահի հանձնարարականն ենք կատարում, բա ո՞ւմ հանձնարարականը պիտի կատարեինք, միգուցե ասեի՞ք: Սրանում ոչ մի զարմանալի բան չկա»,- ասում է Սարգսյանը:

Միևնույն ժամանակ ՀՀ ոստիկանապետը նշել է, որ ոստիկանության համակարգում պաշտոնեական դիրքի չարաշահման դեմ պայքարի ուղղությամբ մարտավարություն է իրականացվում:

«Այս տարվա ընթացքում հայտնաբերվել են մեր շարքերում տեղ գտած նման խախտումների տարբեր դեպքեր: Բազմաթիվ գործեր ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն, և շատերը հեռացվել են աշխատանքից»,- ասում է Սարգսյանը:

ՀՀ ոստիկանապետը նշեց, որ ոստիկաններն էլ սոցիալական և իրավական պաշտպանության կարիք ունեն, քանի որ նրանք նույնպես զուրկ չեն սոցիալական խնդիրներից:

Սարգսյանը նաև հույս հայտնեց, որ կոռուպցիան և ոստիկանության համակարգում դրա գիտակցումը կտրուկ կնվազեն այս երևույթի ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքում:

Այն հարցին, թե ինչու են ոստիկանները հաճախ ցույցերի ժամանակ «ճնշող քաղաքականություն» իրականացնում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, գլխավոր ոստիկանապետը պատասխանեց, որ իրենք պատասխանատու են հասարակական կարգի պահպանման համար և
առաջնորդվում են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով:

«Եվ ընդդիմության որևէ ներկայացուցչի թող չթվա, որ կարող է մեր քաղաքում զգալ իրեն այն կարգավիճակում, որ իրեն ամեն ինչ կարելի է»,- նախազգուշացրեց Ալիկ Սարգսյանը:


Source URL: http://www.armenianow.com/hy/news/19202/law_and_order_police_chief_meets_l


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.