Լուրեր | 23.10.09 | 16:00
Վերլուծաբանի կարծիքով. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է Բաքվին նոր պատերազմի դրդել
Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով`ներկայիս հայ-թուրքական բանակցությունները կարող են պատերազմական գործողությունների վերսկսման պատճառ լինել, որին պատրաստվելու համար, քաղաքագետի գնահատականով, ադրբեջանական բանակից մոտ 10-12 տարի կպահանջվի, քանի որ հայկական բանակն անհամեմատ ավելի հզոր է:
Անդրադառնալով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին`ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ձեռքբերում է համարում, որ ղարաբաղյան հակամարտությունը ներառված չէ փաստաթղթերում:Քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով`ներկայիս հայ-թուրքական բանակցությունները կարող են պատերազմական գործողությունների վերսկսման պատճառ լինել, որին պատրաստվելու համար, քաղաքագետի գնահատականով, ադրբեջանական բանակից մոտ 10-12 տարի կպահանջվի, քանի որ հայկական բանակն անհամեմատ ավելի հզոր է:
Անդրադառնալով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին`ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը ձեռքբերում է համարում, որ ղարաբաղյան հակամարտությունը ներառված չէ փաստաթղթերում:
«Թուրքիայի համար սա նշանակում է, որ այլևս հնարավոր չէ ղարաբաղյան հարցը ընդգրկել արձանագրություններում, և ղարաբաղյան բանակցությունները երկրորդ պլան են մղվել և ավելի դանդաղ են ընթանում»,- ասաց Կիրակոսյանը:
Կիրակոսյանը համոզված է, որ իրական փոփոխություններ արձանագրվելու են ոչ թե պաշտոնական Բաքվի, Հայաստանի, Մինսկի խմբի կամ ԼՂՀ-ի գործելակերպում, այլ բեկումնային քայլը Ռուսաստանինը կլինի, որը հայամետ կեցվածքից չեզոք կեցվածք կորդեգրի`«ցույց տալով եվրոպացիներին և ամերիկացիներին, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական քայլեր ձեռնարկել»:
Վերլուծաբանին անհանգստացնում է նաև հասարակության իրազեկության բացակայությունը, քանի որ երկու երկրների կողմից էլ թափանցիկություն չի ապահովվում, որը ապատեղեկատվության հիմք է ստեղծում:
Կիրակոսյանը չի ակնկալում, որ մինչև նոր տարվա սկիզբը Թուրքիայի խորհրդարանը որևէ քայլ կձեռնարկի արձանագրությունները վավերացնելու ուղղությամբ. «Սա, իհարկե, կապ ունի նաև ապրիլի 24-ին նշվող ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ: Սա ռիսկային ռազմավարություն է, քանի որ հայի համբերությունը անսահման չէ»:
Ինչպես հավատացնում է Կիրակոսյանը, Բրյուսելից ու Վաշինգտոնից շարունակաբար հնչող ուղերձները ևս հուշում են, որ Թուրքիան իր պարտավորությունները ժամանակին կկատարի: