Սոցիալական | 13.11.09 | 16:00

Սեզոն 2010. Հայաստանը պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանին

Գեորգ Խաչատուրյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Հայաստանը լիովին պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանի մեկնարկին. ՀՀ կառավարության հայտարարած ձմեռային տուրիզմի կենտրոնները «կազմ և պատրաստ են ձմռան սեզոնին»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները պատրաստ են ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներին, «կաևորը, որ առատ ձյուն լինի, ինչը չեղավ անցյալ տարի»: Նշենք, որ օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն` այս տարի սպասվում է տեղումներով լի ձմեռ, և ձյան տեսքով առաջին տեղումներն սպասվում են դեկտեմբերի կեսից:Հայաստանը լիովին պատրաստ է ձմեռային տուրիստական շրջանի մեկնարկին. ՀՀ կառավարության հայտարարած ձմեռային տուրիզմի կենտրոնները «կազմ և պատրաստ են ձմռան սեզոնին»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքները պատրաստ են ընդունելու ձմեռային զբոսաշրջիկներին, «կաևորը, որ առատ ձյուն լինի, ինչը չեղավ անցյալ տարի»: Նշենք, որ օդերևութաբանների նախնական կանխատեսումների համաձայն` այս տարի սպասվում է տեղումներով լի ձմեռ, և ձյան տեսքով առաջին տեղումներն սպասվում են դեկտեմբերի կեսից:

Ապրեսյանը նաև ասաց, որ բացի Ծաղկաձորի և Ջերմուկի բարձրլեռնային դահուկային սահուղիներից, զբոսաշրջիկների տրամադրության տակ է լինելու նաև Գյումրու (Շիրակի մարզ) սովորական դահուկային սահուղին:

Ապրեսյանն ընդգծեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ չի ազդել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի վրա: Ընդհակառակը, եթե 2008 թ. հունվարից սեպտեմբեր ժամանակաշրջանում այցելել է 399 691 զբոսաշրջիկ, ապա 2009 թ.` 422 507 զբոսաշրջիկ, ինչը 5,8 տոկոսով ավելի է: Անցյալ տարվա համեմատ ավելացել է նաև Հայաստանից դուրս հանգստացողների թիվը. 2009 թ. 9 ամսվա ընթացքում երկրից դուրս է եկել 399 650 զբոսաշրջիկ, ինչը անցյալ տարվա նույն ժամանակաշրջանից 1,2 տոկոսով ավելի է:

Հայաստանում հանգստանալ ցանկացողների թվում առաջին տեղում են Ռուսաստանի, Վրաստանի, ԱՊՀ երկրների, Իրանի, Եվրամիության երկրների, ԱՄՆ-ի, ինչպես նաև Լատինական Ամերիկայի տարածաշրջանի և սկանդինավյան երկրների զբոսաշրջիկները:


Source URL: http://www.armenianow.com/hy/news/19230/season_2010_armenia_is_ready_for_u


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.