Քաղաքականություն | 13.11.09 | 16:00

Փորձագետի կարծիքով. հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը Երևանի շահերից չի բխում

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Հայ քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը երկու երկրների խորհրդարանների կողմից ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա հնարավորություն կտա հայ-թուրքական հարաբերություններին դեմ հանդես եկող երկրներին, մասնավորապես` Ադրբեջանին, ավելի շատ ժամանակ շահել`Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիային ճնշելու համար:Հայ քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգումը երկու երկրների խորհրդարանների կողմից ձեռնտու չէ Հայաստանին, քանի որ դա հնարավորություն կտա հայ-թուրքական հարաբերություններին դեմ հանդես եկող երկրներին, մասնավորապես` Ադրբեջանին, ավելի շատ ժամանակ շահել`Լեռնային Ղարաբաղի հարցով Թուրքիային ճնշելու համար:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային զարգացման կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, որից հետո, ըստ նրա կանխատեսումների, Թուրքիայի խորհրդարանը դեկտեմբերի երկրորդ կեսին կամ հունվարի սկզբին կվավերացնի այն:

«Ձգձգելով գործընթացը` մենք ժամանակ ենք տալիս մեր դեմ պայքարելու»,- ասում է քաղաքագետը:

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են հոկտեմբերին 10-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում: Արձանագրությունների համաձայն`Հայաստանն ու Թուրքիան պարտավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել և զարգացնել երկկողմ հարաբերություններ:

«Ես կարծում եմ, որ Թուրքիայի խորհրդարանի ուժեղ ընդդիմությունը չի կարող խոչընդոտել արձանագրությունների վավերացումը, քանի որ դա ձեռնտու է նրանց»,-համոզված է Գրիգորյանը:

Քաղաքագետը կարծիքով` այս փուլում Թուրքիայի քայլերը Հայաստանի քայլերից են կախված, քանի որ այս գործընթացի նախաձեռնողը եղել է Հայաստանը: Բացի այդ, ըստ նրա, Թուրքիան այժմ ավելի շատ կախված է Հայաստանից, քան Ադրբեջանից:


Source URL: http://www.armenianow.com/hy/news/19252/expert_delay_in_armeniaturkey_pro


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.