Լուրեր | 20.11.09 | 16:00
«Վերին Լարս». վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետը շուտով կվերաբացվի
Վրաստանը ցանկանում է պահպանել իր դերը տարածաշրջանում` որպես տարանցիկ երկիր
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն ասում է, որ վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետի նախատեսվող բացումը պայմանավորված է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացումով:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն ակտիվացան հայ- թուրքական արձանագրությունների նախաստորագրումից և, հատկապես, ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում,- ասում է Ալվրցյանը: - Ի վերջո, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բոլորովին այլ հնարավորություններ կստեղծվեն, և «Վերին Լարս» անցակետը կկորցնի իր նշանակությունը, եթե այսօր արդեն այն չվերաբացեն»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը: Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրենն ասում է, որ վրաց-ռուսական «Վերին Լարս» անցակետի նախատեսվող բացումը պայմանավորված է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների զարգացումով:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև բանակցություններն ակտիվացան հայ- թուրքական արձանագրությունների նախաստորագրումից և, հատկապես, ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում,- ասում է Ալվրցյանը: - Ի վերջո, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բոլորովին այլ հնարավորություններ կստեղծվեն, և «Վերին Լարս» անցակետը կկորցնի իր նշանակությունը, եթե այսօր արդեն այն չվերաբացեն»,- ասում է Հայկազուն Ալվրցյանը:
Անցյալ շաբաթ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին որոշել է վերաբացել «Վերին Լարս» անցակետը, որպեսզի Վրաստանը չկորցնի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակը, տարածաշրջանի երկրների համար` իր նշանակությունն ու ներուժը: Վրաստանի նախագահը նշել է, որ այդ ճանապարհի միջոցով Վրաստանը Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ սեփական բեռների տարանցման հնարավորություն կստանա:
Ռուսաստանի Դաշնությունն աստիճանաբար վերացրել է Վրաստանի գյուղատնտեսական, արդյունաբերական ապրանքների վրա դրված արգելքը:
«Վերին Լարս» անցակետի փակվելն ուներ լուրջ քաղաքական նշանակություն: Սակայն այսօր արդեն նրա հավանական բացումը լրջորեն կշոշափի նաև տարածաշրջանի մյուս պետությունների շահերը,- ասում է Ալվրցյանը: - «[Վրաստանը] հստակ գիտակցում է, որ այդ (հայ-թուրքական սահմանի բացման) դեպքում կկորցնի աշխարհաքաղաքական կոմունիկացիոն գործոն ունենալու մենաշնորհը»:
Անվտանգության խորհրդի նիստում Վրաստանի նախագահը հայտարարել է, որ Երևանում Վրաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ բանակցություններ են ընթացել անցակետի բացման ուղղությամբ: Մինչդեռ նախկինում վրացական կողմը փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններ տեղի չեն ունեցել: Բանակցություններն ընթանում են միայն հայկական և վրացական կողմերի միջև: