Լուրեր | 20.11.09 | 16:00

Ընտանեկան վենդետա՞, թե՞ էկոլոգիական հանցագործություն. Երևանում սպանվել է «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենը

Գեորգ Խաչատուրյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության փաստի առնչությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել:

Ոստիկանության հաղորդմամբ` նոյեմբերի լույս 19-ի գիշերը «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Հայաստանի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության փաստի առնչությամբ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը քրեական գործ է հարուցել:

Ոստիկանության հաղորդմամբ` նոյեմբերի լույս 19-ի գիշերը «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենային հավասարվել է անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենա, որից ինքնաձիգի կրակահերթ է արձակվել: Արձակված գնդակները դիպել են մեքենայի հետևի նստատեղին նստած Շաբոյանին, ինչի հետևանքով նա մահացել է: Զննման ժամանակ մեքենայի վրա հրազենային կրակոցների 30 անցք է հայտնաբերվել: Հարուցվել է քրեական գործ «դիտավորյալ սպանություն» հոդվածով:

Սպանությունից արդեն մի քանի ժամ անց ոստիկանությունը ձերբակալել է Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանին: Իրավապահ մարմինների ունեցած տեղեկության համաձայն` Կ. Պետրոսյանը «օրենքով գող» Մարզպետունի Պետրոսյանի եղբորորդին է, որին 2009 թ. հունիսի 20-ին սպանել է Սամվել Շաբոյանի եղբայրը` Պերճիկ Շաբոյանը:

Սակայն շրջանառվում է մեկ այլ տարբերակ, ըստ որին` Շաբոյանը սպանվել է իր մասնագիտական գործունեության պատճառով: Այսպես, Հայաստանի կանաչների միության ղեկավար Հակոբ Սանասարյանը չի բացառում նաև, որ սպանության դրդապատճառ կարող էր լինել «որսագողության մաֆիայի հետքը»: «Մենք բոլորս, ովքեր զբաղվում են երկրի էկոլոգիական խնդիրներով, թիրախ ենք բոլոր նրանց համար, որոնց դուր չի գալիս մեր գործունեությունը»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հայաստանի կանաչների միության ղեկավարը:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը Գեղամա լեռնաշղթայի լանջին 150 քառ. կմ տարածք է զբաղեցնում: Որսագողերի համար առանձնահատուկ արժեք են ներկայացնում բեզոարյան այծը և մուֆլոնը, որոնք գրանցված են Կարմիր գրքում` որպես անհետացող կենդանիներ:


Source URL: http://www.armenianow.com/hy/news/19324/family_vendetta_or_ecology_crime


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.