Ակնարկներ | 30.11.09 | 16:00

Ձմեռ պապեր զինվորների համար. նախաձեռնության նպատակը սահմանամերձ զորամասերում ծառայողների համար նվերներ գնելն է

Սիրանույշ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«ԱրմենիաՆաուի» թղթակից
Մի խումբ հայ երիտասարդներ նախաձեռնել են «Նվեր զինվորին» դրամահավաք-ակցիա, որի ընթացքում փոխանցված գումարներով նվեր-ծանրոցներ կպատրաստեն ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային ծառայողների համար:

Նախաձեռնող խմբի անդամները 20-25 տարեկան երիտասարդներ են (տնտեսագետներ, իրավաբաններ, լրագրողներ), որոնց մի մասը արդեն ծառայել է բանակում, իսկ մյուս մասը` ոչ:

«Մեզանում չկա մի ընտանիք, ով այս կամ այն կերպ մասնակցած չլինի մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է ակցիայի կազմակերպիչների կոչում: Մի խումբ հայ երիտասարդներ նախաձեռնել են «Նվեր զինվորին» դրամահավաք-ակցիա, որի ընթացքում փոխանցված գումարներով նվեր-ծանրոցներ կպատրաստեն ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային ծառայողների համար:

Նախաձեռնող խմբի անդամները 20-25 տարեկան երիտասարդներ են (տնտեսագետներ, իրավաբաններ, լրագրողներ), որոնց մի մասը արդեն ծառայել է բանակում, իսկ մյուս մասը` ոչ:

«Մեզանում չկա մի ընտանիք, ով այս կամ այն կերպ մասնակցած չլինի մեր հայրենիքի պաշտպանությանը»,- ասված է ակցիայի կազմակերպիչների կոչում:

Նախաձեռնող խմբի անդամ Աշոտ Պողոսյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ իրենք նամակով դիմել են 200 գործարարների և ակցիայի մասին տեղյակ են պահել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Հատկապես Լեռնային Ղարաբաղում կան զորամասեր, որտեղ ծառայող զինվորները ծառայության ողջ ընթացքում կապի որևէ միջոց չունեն, բացի իրենց մեկշաբաթյա արձակուրդից: Սա գեղեցիկ անակնկալ կլինի սահմանամերձ զորամասերում ծառայող զինվորների համար»,- ասում է Պողոսյանը:

Ակցիայի համար հաշվեհամարներ են բացվել «Արարատբանկում» (www.araratbank.am) դրամով, եվրոյով ու դոլարով աշխարհի ցանկացած կետից դրամական փոխանցում կատարելու համար. 1510007752300100 (ՀՀ դրամով), 1510007752300101 (ԱՄՆ դոլարով), 1510007752300149 (եվրոյով):

Ընթացիկ հաշվեհամարները բացվել են մինչև դեկտեմբերի 22-ը: Պողոսյանն ասում է, որ դեռ ոչ մի արձագանք չեն ստացել հայ գործարարներից, սակայն մինչև ակցիայի ավարտը` կախված հավաքված գումարի չափից, զինվորների համար կգնեն քաղցրավենիք, նվագարկիչներ ու ձայնասկավառակներ` իրեր, որ արգելված չեն ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնակարգով:

Բանալի բառեր` «Նվեր զինվորին» դրամահավաք-ակցիա, ՀՀ զինված ուժերի սահմանամերձ զորամասերի ժամկետային ծառայողներ, Աշոտ Պողոսյան, զորամասեր Լեռնային Ղարաբաղում, պաշտպանության նախարարություն


Source URL: http://www.armenianow.com/hy/news/19616/santas_for_soldiers_initiative_aim


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.