Քաղաքականություն | 30.11.09 | 16:00
Անպատեհ վարկ. առաջատար ընդդիմադիրն ասում է, թե Սարգսյանը «լոմբարդային» քաղաքականություն է վարում
Արամ Կարապետյանը
Առաջատար ընդդիմադիր գործիչը քննադատել է իշխանություններին անցնող տարվա ընթացքում մեծ վարկեր վերցնելու համար` անվանելով այն «լոմբարդային» քաղաքականություն, որը կարող է վտանգել երկրի վճարունակությանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խիստ քննադատեց անցյալ շաբաթավերջին Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի` բազմաթիվ հարցերի անդրադարձած ելույթում հնչած որոշ հայտարարությունները:Առաջատար ընդդիմադիր գործիչը քննադատել է իշխանություններին անցնող տարվա ընթացքում մեծ վարկեր վերցնելու համար` անվանելով այն «լոմբարդային» քաղաքականություն, որը կարող է վտանգել երկրի վճարունակությանը:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը խիստ քննադատեց անցյալ շաբաթավերջին Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի` բազմաթիվ հարցերի անդրադարձած ելույթում հնչած որոշ հայտարարությունները:
Սարգսյանը, մասնավորապես, անդրադառնալով 1,5 մլն պարտքին, որն այս տարի իր կառավարությունն արել էր միջազգային դոնորներից և այլ պետություններից` հաղթահարելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքները, փորձեց մեղմել այն կասկածները, թե այդ պարտքերը կարող են ազդել տնտեսական առումով Հայաստանի միջազգային հեղինակության վրա:
Սարգսյանը շեշտել է, որ «այն բոլոր խոսակցությունները, թե Հայաստանի Հանրապետությունն ունի մեծ պետական պարտք, նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր լավ չեն կարողանում կողմնորոշվել տնտեսական քաղաքականության մեջ և նպատակ ունեն սարսափեցնելու մեր ժողովրդին»:
«Պարտք» հասկացությունը գոյություն ունի հենց այսպիսի վիճակների համար: Եթե մենք շատ փող ունենայինք, պարտք չէինք վերցնի: Բացի այդ, պարտք տալիս են նրան, ով ունի պարտքը մարելու վստահության պաշար: Իսկ երբ մեր պետության նկատմամբ բարեգործություն են կատարում, մեզ տալիս են դրամաշնորհ և ոչ թե` վարկ: Ուստի, եթե մեզ պարտք են տալիս, վարկեր են տալիս, նշանակում է, որ մենք ունենք այդ վստահության պաշարը: Կգան լավ ժամանակներ` կաճի մեր պետական բյուջեն, մեր համախառն ներքին արդյունքը, նորից կգանք այն վիճակին, ինչ վիճակի որ եղել ենք»,- շաբաթ իր ելույթում ասաց Սարգսյանը:
Մինչ այդ, Կարապետյանն իր մտահոգությունը հայտնեց իշխանության այն դիրքորոշման առնչությամբ, որով հավաստիացնում են մարդկանց, թե «արտերկրի վարկատուներից շարունակ խոշոր պարտքեր վերցնելը նորմ է»:
Ընդդիմադիրն ասաց, որ ակնհայտ է, թե ցանկացած վարկ ծանր բեռ է դառնում պետական բյուջեի համար, իսկ Հայաստանի պետական պարտքը արդեն գերազանցել է 3 մլրդ դոլարը (2,5 մլրդ դոլար բյուջեի պայմաններում):
Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ Կարապետյանն ասաց, որ քաղաքական դաշտում արդեն հստակ ուրվագծվում է, թե ովքեր են կողմ և դեմ այս փաստաթղթերին:
Երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ Կարապետյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 1-ին 12 քաղաքական կուսակցություններ (այդ թվում` «Նոր ժամանակներ», ՀՅԴ, «Ժառանգություն», Ռամկավար-ազատական և այլն) հանդես կգան համատեղ հայտարարությամբ` ներկայացնելով իրենց դիրքորոշումը ցյուրիխյան արձանագրությունների առնչությամբ:
Արտաքին քաղաքականությունում իր ռուսամետ դիրքորոշմամբ հայտնի Կարապետյանը Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվեց 2003 թ. նախագահական ընտրությունների նախաշեմին` որպես նախագահի թեկնածու ստանալով ընդհանուր ձայների ընդամենը 4 տոկոսը:
2008 թ. նախագահական ընտրություններում «Նոր ժամանակների» նախագահ Կարապետյանը սատարում էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն կուսակցությունը պաշտոնապես չմիացավ Լևոն Տեր-Պետրոսյանի ստեղծած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ), որը հիմնականում կողմ է Սարգսյանի` Թուրքիային առնչվող քաղաքականությանը: