
«Դա ձեռնտու չէ նաև Թուրքիային, քանի որ երկու երկրներն էլ կապված են նավթի ու գազի արդյունաբերությամբ, առևտրական կապերով, քիմիական ընկերությունների համագործակցությամբ»,- ասում է Օզքանը, որը ներկայումս Հայաստանում դասախոսություններ է կարդում «Հայաստանում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վերափոխումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա» թեմայով:Դասախոսը կարծիք հայտնեց նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Դրանք տապալվեցին, քանի որ Թուրքիայի կառավարությունը կարժանանար ընդդիմության քննադատությանը, եթե առաջ չքաշեր հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը»: Թուրք դասախոսի կարծիքով`Թուրքիան իրականում ցանկանում էր սահմանը բացել, իսկ թուրքագետ Արտակ Շաքարյանը լրիվ հակառակ կարծիք է հայտնում. «Ես համոզված եմ, որ Թուրքիային պետք էր այդ գործընթացը, պետք չէր արդյունքը, Թուրքիան, քաջ գիտակցելով, որ Արցախի հարցում որևէ առաջընթաց չի կարող ունենալ, որովհետև սա Հայաստանի իշխանության համար քաղաքական ինքնասպանություն էր, մտավ խաղի մեջ` ժամանակ շահելու և ևս մեկ ապրիլի 24 անցնելու համար»,- ասում է Շաքարյանը: Օզքանը համոզված է, որ արձանագրությունների վավերացման տապալումից հետո տարիներ կպահանջվեն, որ կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները: Ըստ նրա` Թուրքիայի կառավարությունը հիասթափված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից, որը չի ցանկանում այդ հարցը լուծվի, քանի որ կկորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում: