
Բարձրագույն խումբ. Երևանի «Փյունիկը» կարող է նվաճել չեմպիոնի հերթական կոչումն այս կիրակի սեփական դաշտում Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքին» ընդունելիս: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Փյունիկը» վեց միավորով առաջ է Երևանի «Բանանցից» և մրցաշրջանում հաղթանակ ապահովելու համար նրան անհրաժեշտ է ընդամենը մեկ միավոր:
ՖուտբոլԲարձրագույն խումբ. Երևանի «Փյունիկը» կարող է նվաճել չեմպիոնի հերթական կոչումն այս կիրակի սեփական դաշտում Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքին» ընդունելիս: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Փյունիկը» վեց միավորով առաջ է Երևանի «Բանանցից» և մրցաշրջանում հաղթանակ ապահովելու համար նրան անհրաժեշտ է ընդամենը մեկ միավոր:
Երկրորդ և երրորդ տեղերի համար կպայքարեն երեք ակումբներ` «Բանանցը» և նրան երկու միավորով զիջող Աշտարակի «Միկան» ու Աբովյանի «Էսթեղլալ-Կոտայքը»:
Իսկ Գյումրիի «Շիրակը», որին երկրորդ տարին անընդմեջ սպառնում էր առաջին խումբ տեղափոխվելու վտանգը, կարողացավ պահպանել իր տեղը բարձրագույն խմբում` անցումային խաղում 5:1 խոշոր հաշվով հաղթելով առաջին խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Կապանի «Գանձասարին»:
Հաջորդ մրցաշրջանում բարձրագույն խմբում հանդես կգա նաև առաջին խմբի մրցաշարի հաղթող Երևանի «Արարատ-2» ակումբը:
Պատանիներ. Իսրայելում անցկացվող Եվրոպայի առաջնության 2005/2006 թթ. որակավորման առաջին փուլի մրցաշարում անհաջող է հանդես գալիս Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը:
Ռուսաստանի, Իսրայելի և Ադրբեջանի հավաքականների հետ 4-րդ խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը երկուշաբթի 0:4 հաշվով պարտություն է կրել Ռուսաստանից: Իսկ երկու օր անց զիջել է Իսրայելի հավաքականին` 2:7:
Խմբից հաջորդ փուլ դուրս գալու հույսերը կորցրած Հայաստանի հավաքականը այսօր` հոկտեմբերի 28-ին, կհանդիպի Ադրբեջանի հավաքականի հետ: (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա)
Շախմատ
Հայաստանի շախմատիստները կմասնակցեն նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 18-ը Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում կայանալիք շախմատի 2005 թվականի աշխարհի գավաթի մրցաշարին: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը և Արտաշես Մինասյանը: Պահեստային խաղացողն է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Մրցաշարին կմասնակցի նաև ազգությամբ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը, որը ներկայացնում է Սլովակիան: (www.armchess.am)
Ըմբշամարտ
Իրանի Սավեդ քաղաքում ավարտված միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 9 պատանի հունահռոմեական ըմբիշներից չորսը կարողացան մրցանակային տեղ գրավել: 74 կգ քաշային կարգում հաղթող ճանաչվեց երևանցի Էդգար Բաբայանը: Իսկ էջմիածնեցիներ Վարուժան Բալումյանը, Արմեն Մելիքյանը և Սարգիս Հարությունյանը արժանացան բրոնզե մեդալների համապատասխանաբար 55, 60 և 120 կգ քաշային կարգերում:
Մրցաշարին մասնակցում էին նաև Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի լավագույն պատանի մարզիկները: («Արմենպրես»)