Լուրեր | 06.04.09 | 16:00
Ճշմարտության պա՞հը. կարգավորման հարաբերությունները մոտենո՞ւմ են, թե՞ պարզապես պահի ենթադրությունն է
Երեկ երբ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հետաձգեց Թուրքիա այցը` մասնակցելու այնտեղ բացվող «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին, լուրեր շրջանառվեցին, որ դա ձախողում է նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ սկսված երկխոսության մեջ:
Պարզվեց,սակայն, որ նախարարը հետաձգել է իր այցն ասյօր (երկուշաբթի) և հավանաբար արդեն ժամանել է Թուրքիա:
Ավելի վաղ` ապրիլի 2-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անսպասելիորեն հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս հայտարարությունը եղավ Թուրքիայի իշխանությունների պատասխանն այն կանխատեսումներին, այդ թվում` հեղինակավոր The Wall Street Journal-ի, որ արդեն ապրիլի 16-ին կողմերի միջև հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ համաձայնագիր ստորագրվի Թուրքիայի արտգործնախարարի` Երևան այցի ժամանակ: Երեկ երբ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հետաձգեց Թուրքիա այցը` մասնակցելու այնտեղ բացվող «Քաղաքակրթությունների դաշինք» համաժողովին, լուրեր շրջանառվեցին, որ դա ձախողում է նշանակում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ սկսված երկխոսության մեջ:
Պարզվեց,սակայն, որ նախարարը հետաձգել է իր այցն ասյօր (երկուշաբթի) և հավանաբար արդեն ժամանել է Թուրքիա:
Ավելի վաղ` ապրիլի 2-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն անսպասելիորեն հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս հայտարարությունը եղավ Թուրքիայի իշխանությունների պատասխանն այն կանխատեսումներին, այդ թվում` հեղինակավոր The Wall Street Journal-ի, որ արդեն ապրիլի 16-ին կողմերի միջև հնարավոր է հայ-թուրքական սահմանի բացման առնչությամբ համաձայնագիր ստորագրվի Թուրքիայի արտգործնախարարի` Երևան այցի ժամանակ:
Այսպիսով այս բոլոր պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները և մեկնաբանությունները հայտնվեցին տարածաշրջանի ուշադրության կենտրոնում, քանի որ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Թուրքիան առավել ազդեցիկ պետությունների ղեկավարների ներկայությամբ, Երևանի առջև նախապայման դրեց և երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը կապեց երրորդ կողմի` Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների խնդրի հետ:
Լոնդոնում Թուրքիայի վարչապետի արած հայտարարությունից անմիջապես հետո պատասխան հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների և այդ փոխըմբռնմամբ ենք մենք վարել և վարում բանակցությունները թուրքական կողմի հետ,- նշվում է նախարարի մեկնաբանության մեջ: - Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կապված չէ ղարաբաղյան խնդրի հետ, և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող բանակցություններում այս հարցը երբեք չի դարձել քննարկման առարկա: Բազմիցս ասվել է, և կցանկանայի նորից ընդգծել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող հարցականի տակ դնել Հայոց ցեղասպանության իրողությունը»:
Նախարարը նաև հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ տասնյակ երկրներ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ու Հայաստանը ողջունել է այդ ճանաչումը: «Կարծում եմ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին հայտարարությունները կարող են դիտվել որպես բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացն ի չիք դարձնելու փորձ»,- ամփոփել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Օբամայի` Թուրքիա այցով պայմանավորված այս բոլոր հայտարարությունները և իրադարձությունները վկայում են այն մասին, որ այսօր հասունանում է ճշմարտության պահը երկկողմ հարաբերությունների հեռանկարների առումով: Ակնհայտ է, որ կողմերը պետք է ներկայացնեն առավել հստակ և պարզ դիրքորոշումներ:
Թուրք վարչապետի վերջին ելույթը և դրան հաջորդած հայ նախարարի մեկնաբանությունները ընկալվում են այս ֆոնի վրա: Դրանք, իհարկե, տարբերվում են նախկինում բարձրաձայնած անորոշ հայտարարություններից իրենց առավել շիտակությամբ:
Այս ամենից զատ այսօր ադրբեջանական 1news.az գործակալությունը, վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները, հաղորդագրություն է տարածել, որ «Էրդողանի այցը Մոսկվա կհամակարգի Հայաստանի սահմանի բացման առնչությամբ համաձայնագիրը: Բանն այն է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև համաձայնագրում (վերջինիս պնդմամբ) ներառվել է Ադրբեջանի հինգ շրջանների ազատագրման հարցը: Իսկ Լաչինի և Քելբաջարի շրջանների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է քննարկվի Ադրբեջանի և Հայաստանի միջև հետագա բանակցություններում»:
Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել այս հաղորդագրությունը: Հավանաբար, առաջիկա օրերին շատ հարցեր կստանան իրենց պատասխանները: