Elections | 29.05.09 | 16:00
Ընտրություններ կամ իշխանության բալանս. ի՞նչ կփոխվի Հայաստանի քաղաքական դաշտում մայիսի 31-ից հետո
Հայաստանցի շատ քաղաքագետներ կարծում են, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները սկզբունքային ազդեցություն չեն ունենա հանրապետությունում քաղաքական ու տնտեսական ուժերի դասավորության վրա առնվազն սկզբնական շրջանում, քանի որ ոչ թե ընտրությունները կստեղծեն նոր ներքաղաքական ներկապնակ, այլ արդեն ձևավորված ներքաղաքական ներկապնակը «կստեղծի» ընտրությունների արդյունքներ:
Քչերն են կասկածում, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կկենտրոնացնի իր ձեռքում իշխանության բոլոր լծակները Երևանում: Դա վերաբերում է ինչպես Երևանի քաղաքապետի, այնպես էլ Երևանի համայնքների ղեկավարների պաշտոններին: Հայաստանցի շատ քաղաքագետներ կարծում են, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները սկզբունքային ազդեցություն չեն ունենա հանրապետությունում քաղաքական ու տնտեսական ուժերի դասավորության վրա առնվազն սկզբնական շրջանում, քանի որ ոչ թե ընտրությունները կստեղծեն նոր ներքաղաքական ներկապնակ, այլ արդեն ձևավորված ներքաղաքական ներկապնակը «կստեղծի» ընտրությունների արդյունքներ:
Քչերն են կասկածում, որ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կկենտրոնացնի իր ձեռքում իշխանության բոլոր լծակները Երևանում: Դա վերաբերում է ինչպես Երևանի քաղաքապետի, այնպես էլ Երևանի համայնքների ղեկավարների պաշտոններին:
Միաժամանակ իշխանական կոալիցիայի անդամները`«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) և «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունները, կարող են և կպահանջեն պաշտոններ, օրինակ` փոխքաղաքապետի և մայրաքաղաքի մեկ-երկու համայնքների ղեկավարների մակարդակով:
Ամենամեծ փոփոխությունները երկրի հետընտրական ներքաղաքական կյանքում կապված կլինեն ամենահարուստ կուսակցության` ԲՀԿ-ի կողմնորոշման հետ: Այդ կարծիքին է քաղաքագետների մեծ մասը:
«Հայաստանի իշխանական կոալիցիայում առկա է լուրջ ճգնաժամ, և դրա հետագա խորացումը կարող է հանգեցնել էական տարաձայնությունների այն կազմած ուժերի դիրքորոշումներում և գործողություններում»,- ասում է Ազգային և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Նա հատկապես շեշտում է ԲՀԿ դերը: Հաշվի առնելով որոշ հարցերում կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առկա տարաձայնությունները կառավարության հետ` հնարավոր է, որ այդ ուժը վերածվի ընդդիմության: Փորձագետի կարծիքով` կոալիցիայի ապագայի մասին որևէ կանխատեսում անելու համար պետք է սպասել ու տեսնել, թե ով է գերիշխող դեր ստանձնելու դրանում, սակայն դա շատ բարդ է, քանի որ «կոալիցիայի բոլոր բաղադրիչները սկսել են ինքնուրույն զարգանալ»:
«Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է մի վիճակ, երբ իշխանությունը մոնոպոլացված չէ, և նրա կազմի մեջ մտնող որոշ ուժեր կարող են համագործակցության գնալ իրոք ուժեղ ընդդիմության հետ»,- ասում է փորձագետը:
Ինքը` ընդդիմությունը, կարծում է, որ եթե քաղաքի ավագանու ընտրությունները լինեն թափանցիկ, ապա Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ կստանա քվեների 40 տոկոսը, իսկ երկրորդ տեղում ձայների թվով կլինի հենց ԲՀԿ-ն: Այս հայտարարությունն արել է ՀԱԿ անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որը նաև հավելել է, որ իշխանությունները ձգտում են մռայլ երանգներ հաղորդել նախընտրական քարոզարշավին, որպեսզի նվազագույնի հասցնեն ընտրություններին մասնակիցների թիվը: Դրա ապացույցն են բախումները ՀՀԿ և ԲՀԿ կողմնակիցների միջև:
Այսօր թվում է, որ եթե ավագանու ընտրությունները որևէ ազդեցություն ունենան Երևանում և հանրապետությունում ուժերի հետագա դասավորության վրա, ապա դա կապված կլինի հենց ԲՀԿ հետընտրական դիրքորոշման հետ: Եթե այն անցնի ՀԱԿ-ի կողմը, ապա երկրում կարող է ստեղծվել նոր քաղաքական վիճակ:
Նման հեռանկար չի կարելի է բացառել, քանի որ ընտրություններին անմիջապես կհետևի ստվերային հատվածի վերաբաշխում, իսկ դա կարող է հակամարտություն առաջ բերել հիմնական ստվերային ուժերի` ՀՀԿ և ԲՀԿ միջև:
Հանրային կապերի մասնագետ Կարեն Քոչարյանի հավաստմամբ` զգալիորեն աճել է ՀՀԿ ժողովրդականությունը` «թեկնածուի ճիշտ ընտրության և գրագետ կառուցված նախընտրական քարոզչության շնորհիվ»: Մարդիկ հոգեբանորեն սկսում են համակրել նախկինում անհասանելի պաշտոնյային, որն այժմ ողջունում է իրենց, ձեռք է սեղմում, գրկախառնվում է և իրեն պահում է ինչպես հավասարը հավասարի հետ»:
Նրա կարծիքով` և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), և ՀԱԿ-ը ունեն իրենց որոշակի ընտրազանգվածը, որը սովորաբար մնում է նույնը: Քոչարյանի խոսքով` Դաշնակցության դուրս գալը կոալիցիայից գուցեև թուլացրեց նրա դիրքերը, սակայն գրեթե չանդրադարձավ նրա կողմնակիցների թվի վրա: «Շատ թույլ են ՕԵԿ-ի դիրքերը: Կարծում եմ` այն կորցրեց իր կողմնակիցների մեծ մասը, եթե ոչ բոլորին, 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ»,- հավելում է փորձագետը:
Ընդսմին, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով` «Երևանի ավագանու ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը ձայների 40 տոկոս չի ստանա»: Նրա կարծիքով` 40 տոկոսի շեմը հաղթահարելու գործում մասնակիցներին չեն օգնի ոչ ընտրակաշառքները, ոչ վարչական լծակները, ոչ էլ ընտրական քարոզարշավում կիրառվող այլ մեթոդներ: Կօգնեն միայն աղաղակող խախտումներն ու ընտրությունների արդյունքների կեղծումները, ինչին կուսակցությունները չեն համարձակվի դիմել:
Այսպիսով, Երևանի ավագանու ընտրությունները կարող են նախադրյալներ ստեղծել հեռանկարում որոշակի փոփոխությունների համար: Սակայն նման փոփոխությունները, նախևառաջ, պայմանավորված կլինեն ավելի կարևոր և էական հարցերով` Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմամբ և ղարաբաղյան հարցի կարգավորմամբ:
Այն փաստը, որ իշխանությունները, և առաջին հերթին` ՀՀԿ-ն, կանգնած են այս հարցերը հնարավորինս արագ լուծելու խնդրի առջև, կարող է լուրջ կոնֆլիկտ հրահրել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ ընդհանրապես իշխանության մեջ: Ակնհայտ է, որ եթե այդ ժամանակ ԲՀԿ-ն ավելի սերտ ու հրապարակային կապեր ստեղծի ՀԱԿ-ի հետ, ապա կարող է առաջանալ իշխանափոխության վտանգ «նոր ընդդիմության» կողմից: Սակայն եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «Երևանի ստվերային բաժանման» բոլոր հարցերում լիակատար փոխհամաձայնության գան, ապա ուժերի դասավորությունում լուրջ փոփոխություններ կարելի է չակնկալել: