Նախարար Սուրբ Վալենտինը. հայ զույգը գալիս է պատմական հայրենիք` օրհնություն ստանալու

Նախարար Սուրբ Վալենտինը. հայ զույգը գալիս է պատմական հայրենիք` օրհնություն ստանալու

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

ՀՀ սփյուռքի նախարարը նորապսակների հետ:

Սփյուռքի նախարարության «Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» նախաձեռնության շրջանակներում Ռուսաստանից Հայաստան եկավ երիտասարդ զույգ, որպեսզի ամուսնանա:
Ամուսնություն հայրենիքի օրհնությամբ


Երեկ (հունվարի 12-ին) Սիրանուշ Աբրահամյանը և Սարո Դանոյանը (երկուսն էլ 20 տարեկան) ամուսնացան Երևանի Սբ Սարգիս եկեղեցում, այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն շնորհավորեց զույգի ամուսնությունը:

«Ուրախ եմ, որ սփյուռքի երիտասարդների` հայրենիքում ամուսնությունն ավանդույթ է դառնում: Սա արդեն երկրորդ զույգն է, որը եկեղեցում պսակադրությունից հետո գալիս է սփյուռքի նախարարություն և ստանում իմ շնորհավորանքները»,- ասել է Հակոբյանը:

«Ամուսնություն հայրենիքիս օրհնությամբ» նախաձեռնությունը մեկնարկել է անցյալ ամառ: Առաջին զույգը Կանադայից էր:

Նախարարը նորապսակներին հորդորեց խոսել հայերեն և, լինելով Հայաստանից հեռու, պահել հայկական ավանդույթները` փոխանցելով դրանք իրենց զավակներին: Նա նաև բարեմաղթեց, որ նորաստեղծ ընտանիքն առնվազն երեք երեխա ունենա, և ընտանիքի գլուխը (Սարո Դանոյանը) հայերեն սովորի: Հակոբյանը նորապսակներին ամուսնության առթիվ սեղանի ժամացույց նվիրեց:

Ամուսիները սովորում են Պերմի (Ռուսաստան) համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Նորապսակները նախատեսում են ապրել Պերմում, որտեղ նրանք կգրանցեն իրենց ամուսնությունը:
ԱրմենիաՆաուի էջերում