Պահանջարկ վայելող թափուր աշխատատեղեր և անտեսված մասնագիտություններ. գործազուրկների թիվը Հայաստանում աճում է
Անգամ գոյություն ունեցող աշխատատեղերը դանդաղ են լրացվում երկու հիմնական պատճառով՝ համապատասխան որակավորման բացակայություն կամ ցածր աշխատավարձեր: Ծառայության տվյալներով` 2009 թ. Հայաստանում գրանցվել է 99 300 գործազուրկ (2008-ին` 74 700, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով գործազուրկների թիվը երկրում 7,1% տոկոսով աճել է), որոնցից 72%-ը կին են, իսկ 21%-ը` երիտասարդներ: Անցյալ տարվա ընթացքում 9400 գործազուրկ աշխատանք ստացան, ևս 4 960-ը, այսպես կոչված, ժամանակավոր աշխատանքով ապահովվեցին (փողոցների, ձյան մաքրում և այլն): Հայաստանում մոտ 30 000 մարդ ստանում է ամսական 11 000 դրամ (29 դոլար) գործազրկության նպաստ: Գործակալությանը դիմած քաղաքացիները մի քանի ամիս նպաստ են ստանում: Այդ ընթացքում կազմակերպությունը փորձում է նրանց համար աշխատանք գտնել: Եթե գործազուրկ քաղաքացին երեք անգամ հրաժարվում է առաջարկվող աշխատանքից, նրա նպաստը դադարեցվում է: 2009 թ. ՀՀ կառավարությունը գործազրկության նպաստի համար 1,4 մլրդ դրամ (3,7 մլն դոլար) է հատկացրել: Հայաստանում գործազրկության իրական պատկերը դժվար է որոշել, քանի որ ցանկացած մարդ, ով սեփական հող ունի, այլևս գործազուրկ չի համարվում: Մարզերում թափուր աշխատատեղերի մեծ մասը նույնպես բաժին է ընկնում շինարարներին, ուսուցիչներին, բժիշկներին, հաշվապահներին և մատուցողներին: Սակայն, ըստ Հարությունյանի, այդ աշխատատեղերը դանդաղ են լրացվում երկու հիմնական պատճառով` համապատասխան որակավորման բացակայության և առաջարկվող ցածր աշխատավարձի:
Other Articles in Սոցիալական
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.