SOS. դիմում են ռոք աստղին` «բնապահպանական երգի» համար
Սերժ Թանգյան, «Սիսթըմ ըվ ը Դաուն» «SOS. Թեղուտը» պատրաստվում է նամակ գրել նախկին «Սիսթըմ օֆ ը դաուն» խմբի առաջատար երգիչ Սերժ Թանգյանին` խնդրելով նոր երգ գրել, որը վեր կհանի Հայաստանի բնապահպանական խնդիրները: «Հաշվի առնելով, որ նա իր երգարվեստով պարբերաբար բարձրաձայնում է մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, որոշեցինք այս առաջարկով դիմել նրան: Բացի այդ, առաջարկելու ենք նրան նաև հատուկ բնապահպանական խնդիրներին նվիրված համերգային ծրագրով գալ Հայաստան»,- «ԱրմենիաՆաուին» ասաց «SOS. Թեղուտի» երիտասարդ ակտիվիստ Հրայր Սվազյանը: Ակտիվիստները կարծում են, որ այս կերպ կարող են կանգնեցնել հանքավայր շահագործելու համար Թեղուտի անտառների ոչնչացման ներկա գործընթացը: Ամերիկահայ երգիչ և երգահան Թանգյանը հայտնի է քաղաքացիական դիրքորոշմամբ աչքի ընկնող ստեղծագործություններով, Հայոց ցեղասպանության ճանաչման, մարդու իրավունքների և կենդանիների պաշտպանության լոբբինգով:
Other Articles in Բնապահպանություն
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.